08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Վարչապետն ընդունել է Լիբանանի հայազգի նախարարին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Լիբանանի Հանրապետության էներգետիկայի եւ ջրի հայազգի նախարար Արթուր Նազարյանին:

Բարձր գնահատելով Հայաստանի եւ Լիբանանի միջեւ ավանդական բարեկամական կապերը՝ կառավարության ղեկավարն ընդգծել է. “Որպես ՀՀ վարչապետ անելու եմ ամեն ինչ, որպեսզի մեր երկու երկրների հարաբերություններում ակնհայտ դրական տեղաշարժ արձանագրվի, ու բազմաոլորտ համագործակցությունն ավելի ակտիվանա եւ ամրապնդվի “:

Զրուցակիցները կարեւորել են երկկողմ առեւտրատնտեսական գործակցության զարգացումը եւ առկա ողջ ներուժի լիարժեք իրացումը: Այս առումով երկուստեք անհրաժեշտ է համարվել միջկառավարական համատեղ հանձնաժողովի գործունեության ակտիվացումը, ինչը նոր թափ կհաղորդի տնտեսական հարաբերություններին: Հովիկ Աբրահամյանը եւ Արթուր Նազարյանը մտքեր են փոխանակել նաեւ Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող իրադարձու­թյունների վերաբերյալ, անդրադարձել ստեղծված իրավիճակում Լիբանանի հայ համայնքի առաջ ծառացած խնդիրներին եւ մարտահրավերներին:

Հայաստանի վարչապետը ջերմ ողջույններ է փոխանցել Լիբանանի իր գործընկերոջը եւ հրավիրել իրեն հարմար ժամանակահատվածում այցելել Հայաստան:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ