20 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ճապոնիան որոշել է Փհենյանի դեմ պատժամիջոցները չեղյալ հայտարարել

Ճապոնիայի կառավարությունը որոշել է չեղյալ հայտարարել Հյուսիսային Կորեայի դեմ մի շարք պատժամիջոցները:  Այս մասին հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն` հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը:

Հիշեցնենք, որ Ճապոնիայի իշխանությունների կողմից տվյալ որոշումն ընդունելու պատճառը Հյուսիսային Կորեայում 1970-80-ականներին հատուկ ծառայությունների կողմից առեւանգված եւ ԿԺԴՀ-ում  ճապոնացիների ճակատագրերն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծումն էր:

Ավելի վաղ Հյուսիսային Կորեան խոսատացել էր կրկին անցկացնել հետախուզում ճապոնացիների փնտրման համար, որոնք առևանգվել էին հյուսիսկորեական  հատուկ ծառայություների կողմից:

 Ի պատասխան սրա Ճապոնիայի կառավարությունը հայտարարել էր.‘’Տոկիոն կվերացնի Փհենյանի դեմ պատժամիջոցները: Սա պատասխան գործողություն է: Սակայն սա միայն սկիզբն է: Մենք  կգործադրենք բոլոր ջանքերը` այս հարցի ամբողջական լուծման համար”, — ասել է վարչապետը:

2006թ. Ճապոնիան պատժամիջոցներ էր կիրառել ԿԺԴՀ-ի դեմ, որոնք արգելում են ներմուծման-արտահանման մատակարարումները, քաղաքացիների  մեկնումները, ինչպես նաեւ հյուսիսկորեական նավերի մուտքը Ճապոնիայի նավահանգիստներ:  Ավելի ուշ խստացվել էին Ճապոնիայից Հյուսիսային Կորեա դրամական փոխանցումների պայմանները:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ