29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Անապահովների էլեկտրաէներգիան կսուբսիդավորի Կառավարությունը

Կառավարությունն այսօրվա նիստին որոշում կայացրեց էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմամբ պայմանավորված 105.000 անապահով ընտանիքներին օգնություն տրամադրել, ոպեսզի կարողանան հաղթահարել էլեկտրաէներգիայի գնի բարձացումը: Հիշեցնենք, որ նման առաջրկով վարչապետ Հովիկ Աբրահամյանին էր դիմել նախագահ Սերժ Սարգսյանը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ասաց, որ նախագծի նպատակն է աղքատ ընտանիքների համար փոխհատուցել սպառման ծավալների մեծացումը և հնարավորինս աջակցել, կանխել աղքատության խորացումն այդ ընտանիքների համար: Նախագծով առաջարկվում է դրամական օժանդակություն տրամադրել աղքատության հիմքով նշանակվող կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների իրավունք ունեցող բոլոր ընտանիքներին` բարձրացնելով 1. Ընտանեկան նպաստի բազային մասը` 1000 դրամով 2. Սոցիալական նպաստը` 1000 դրամով 3. Եռամսյակային հրատապ օգնությունը` 1000 դրամով:

՝՛՛Համաձայն հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տվյալների` էլեկտրաէներգիայի միջին ամսական սպառումը յուրաքանչյուր ընտանիքի կողմից կազմում է շուրջ 200 կվտ (ձմեռային ամիսներին` 325 կվտ, իսկ ամառային ամիսներին` 180 կվտ): 2014 թվականի օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագնի նախատեսվող բարձրացումը կազմում է 3.85 դրամ կամ յուրաքանչյուր ընտանիքի համար միջին ամսական լրացուցիչ ծախսը` շուրջ 800 դրամ: Սոցիալապես անապահով, աղքատ ընտանիքների համար խնդիր է ամսական լրացուցիչ 800 դրամի ծախսը՛՛,- ասաց Արտեմ Ասատրյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ