10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 2014

Յուվեցի Կարոյի փեսան ձերբակալված է. ոստիկանությունը մանրամասնում է

“Վերնիսաժի”  մոտ հրաձգության մեջ կասկածվող Գոռ Առաքելյանը՝ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան,  ձերբակալվել է: Դա հաստատել է նաև ոստիկանության լրատվական ծառայությունը: Պաշտոնական հաղորդագրության մեջ ասված է.  “Հայաստանի ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 29-ամյա Գոռ Ա.-ն, որը բացատրական աշխատանքների […]

Վերջին դասը` մայիսի 23-ին

Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի` “Հանրակրթական հիմնական ընդհանուր և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2013-2014 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները հաստատելու մասին” 10.06.2013թ. թիվ 730-Ն հրամանի` ուսումնական պարապմունքները հանրակրթական դպրոցներում կավարտվեն 2014 թ. մայիսի 23-ին:

Կարո Կարապետյանի մանդատը վայր դնելու հարց չկա

՛՛Բայց ինչո՞ւ պետք է Կարո Կարապետյանի` մանդատից հրաժարվելու հարց քննարկվի, նա կարող էր մի դեպքում մանդատից հրաժարվել, եթե ինքը կամ իր տղան մասնակից լիներ այդ միջադեպին, այդ ժամանակ իմաստ կունենար նման հարց քննարկել՛՛,-լրագրղների հետ զրույցւմ ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ ի պատասխան հարցի, թե արդյոք ԲՀԿ-ում քննարկվում է խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանի մանդատից […]

Ծեծել են Լիսկայի Զարզանդին. HayNews.am

 Ինչպես  տեղեկացնում են HayNews.am-ի  գորիսյան մեր աղբյուրները, մայիսի 17-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին պատկանող հյուրանոցի առաջին հարկում գտնվող ստրիպտիզ ակումբի բացմանը միջադեպ է գրանցվել: Ակումբի աշխատանքները համակարգում է Խաչատրյանի թիկնապահը Զարզանդ Նիկողոսյանը: Վերջինս փորձել է նկատողություն անել հաճախորդներին, որից հետո ահաբեկել՝ դանակ հանելով, ինչին հետեւել է հաճախորդների պատասխանը: Դուրս գալով ակումբի սրահից, նրանք Զարզանդին ծեծել են:  Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

Տեղի ունեցավ Հայաստանի առաջնության մրցանակակիրների պարգևատրությունը/վիդեո/

Ավարտվեց Հայաստանի 2013/14 մրցաշրջանի առաջնությունը: ”Բանանցը”, որը վերջին տուրից առաջ արդեն ապահովել էր չեմպիոնական տիտղոսը, 2:3 հաշվով պարտվեց ”Միկային”, իսկ Գյումրիի ”Շիրակը” հյուրընկալվելիս 4:1 հաշվով հաղթեց ”Արարատին”: Այսպիսով, ”Շիրակը” զբաղեցրեց երկրորդ, իսկ ”Միկան”՝ երրորդ հորիզոնականը: ՀՖՖ պաշտոնական կայքը հայտնում է, որ հանդիպումների ավարտից հետո ”Բանանց” ակումբի մարզադաշտում տեղի ունեցավ Հայաստանի 2013/2014 թթ. առաջնության մրցանակակիրների պարգևատրությունը: […]

Հայաստանն ՛՛իմունիտետ՛՛ չունի

”Կա պառլամենտական վեցյակ, որ ունի տաբեր դերակատարումներ, որի նպատակն է պահպանել այս համակարգը՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ խոսելով հաջորդ նախագահական ու խորհրդարանական ընտրություններում քառյակի հաղթելու հնարավորությունից: ՛՛Քառյակի գործունեության արդյունքը մենք տեսանք, հիմա քառյակը ամեն ինչից գոհ է, քառյակի լիդեր ԲՀԿ-ն ամեն ինչից գոհ է: Սա, փաստորեն, այլ […]

Երևանաբնակ շուրջ 1000 զինծառայողների ծնողներ հանդիպել են իրենց զավակների հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններից շուրջ 1000 ծնողներ հնարավորություն էին ստացել այցելելու սահմանամերձ զորամասերում ծառայող իրենց որդիներին: Արդեն ավանդույթ դարձած այս նախաձեռնության շրջանակում զորամասեր այցելած ծողների թիվն, ի դեպ, գերազանցել է նախորդ երկու այցելությունների ընդհանուր թիվը: Ինչպես նախորդ այցելությունների ժամանակ, այնպես էլ այս անգամ սահմանամերձ տարածքների զորամասեր մեկնող ծնողներին քաղաքապետ Տարոն […]

Կոչ խնդրանք՝ ուղղված ՀՀ Լոռու, Սյունիքի, Կոտայքի, Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի մարզպետերին

Տարիներ շարունակ Մանկավարժական Համալսարանն ու  Կրթության ազգային ինստիտուտը կազմակերպում են  հանրակրթական դպրոցների երգչախմբային փառատոների :  Մանկավարժականի մշակույթի ֆակուլտետի դեկան պարոն Շեկունցն  ու ռեկտոր պարոն Միրզախանյանը, ԿԱԻ-ի մասնագետներ Կարինե Ղազարյանn ու Գայանե Թադևոսյանը, այս փառատոների միջոցով  մեծապես նպաստում են  մեր երեխաների գեղագիտական կրթության ոլորտում դպրոցների լավագույն փորձի փոխանակմանն ու  փառատոնի փակման արարողությունը հնարավորինս բովանդակալի կազմակերպելուն:  Մայիսի […]

Պիզելիի գոլն օգնել է ”Ակտոբեին” հաղթանակ տոնել/վիդեո/

Ղազախստանի առաջնության 12-րդ տուրում ”Ակտոբեն” սեփական հարկի տակ 4:0 հաշվով հաղթել է Կարագանդայի ”Շախտյորին”: ”Ակտոբեի” կազմում 88-րդ րոպեին 4-րդ գոլի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին: Պիզելին խաղադաշտ է դուրս եկել 68-րդ րոպեին, իսկ Հայաստանի հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստ Ռոբերտ Արզումանյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: ”Ակտոբեն” շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ԱպրիլիՀունիսի