09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 2014

Մաուրո Գեւգեւոզյանը դարձել է դուբլի հեղինակ/վիդեո/

Պերուի առաջնության 14-րդ տուրում ”Ալյանսա Լիման” սեփական հարկի տակ 4-0 հաշվով ջախջախեց ”Ինտի Գասին”: Հայազգի հարձակվող Մաուրո Գևգեոզյանը դարձել է դուբլի հեղինակ: Նա գրավել է մրցակցի դարպասը 29-րդ եւ 50-րդ րոպեներին: Հիշեցնենք, որ Գեւգեւոզյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական առաջիկա ընկերական հանդիպումներին մասնակցելու համար:

Դատական դեպարտամենտը մարդկանցից ապօրինաբար տուրք է գանձում. Օմբուդսմեն

 Դատական դեպարտամենտը որոշ փաստաթղթերի պատճեններ տրամադրելու համար մարդկանցից պետական տուրք է գանձում, ինչը նախատեսված չէ օրենքով: “Պետական տուրքի մասին” ՀՀ օրենքի համաձայն՝ դատական գործերից տրամադրվող փաստաթղթերի պատճենների համար պետական տուրք կարող է գանձվել բացառապես դատարանի ակտերի, հայցադիմումին կից փաստաթղթերի պատճենների, դատական նիստի համակարգչային ձայնագրման կրիչի տրամադրման համար: Նշված դեպքերից բացի՝ որևէ այլ փաստաթղթերի պատճենների տրամադրման […]

Ես չեմ կարծում, որ այդ դեպքի համար ոստիկանապետը պետք է հրաժարական տա

՛՛Շատ վատ դեպք է տեղի ունեցալ: Փառք Աստծո, որ զոհեր չեն եղել: Այդ մարդկանց փոխարեն կարող էի լինել ես կամ իմ երեխան կամ դուք՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գրիգոր Մարգարյանն՝ անդրադառնալով Վերնիսաժի կրակոցներին: Պատգամավորը վստահ է՝ համապատասխան մարմիններն այդ հարցը մինչև վերջ կտանեն: Մարգարյանն ասաց, որ ինքը թեմայից տեղյակ է […]

“Վերնիսաժ”-ի մոտ հնչած կրակոցներից վիրավորված քաղաքացիներից 4-ի վիճակը կայուն ծանր է

“Վերնիսաժի”  տարածքում, շաբաթ օրը`  մայիսի 17-ին հնչած կրակոցներից վիրավորված քաղաքացիների կյանքին վտանգ չի սպառնում,  բոլորի վիճակն այս պահին կայուն է: Այս մասին  Henaran.am-ին  ասացին  թիվ 1 համալսարանական հիվանդանոցի մամուլի ծառայությունից: Այս պահին Մյասնիկ Հայրապետյանի, Մնացական Սուքիասյանի, Նորայր Հարությունյանի եւ Վալերի Հովհաննիսյանի վիճակը ծանր կայուն է: Իրեն ավելի լավ է զգում  64-ամյա Ալբինա Բադալյանը: 

Հարգեցի Պոնտոսի հույների ցեղասպանության հիշատակը /ֆոտո, վիդեո/

1915 թ. մարտին Զմյուռնիա (ներկայումս Իզմիր) քաղաքի մերձակայքում երիտթուքերի կողմից իրականացվել է հույների ջարդ, ովքեր դրանից առաջ զորակոչվել էին թուրքական բանակ: Թուրքիայի հույն ազգաբնակչության էթնիկ զտումեր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից իրականացվել են 1919-1922 թթ. հույ-թուրքական պատերազմի ընթացքում: Պոնտոսի հույների ցեղասպանությունը այսօրվա դրությամբ պաշտոնապես ճանաչվել է միայն Հունաստանի, Կիպրոսի, Հայաստանի եւ ամերիկյան Նյու Յորք նահանգի կողմից […]

Հրամանատարի տեղակալը զինվորներին խոստացավ հրաժարվել ծխելուց

Դիլիջանում տեղակայված զորամասում մայիսի 18-ին «Զարգացման ծրագրերի հայկական կենտրոն» ՀԿ-ն «Առողջ զինվոր` առանց ծխախոտի» ծրագրի շրջանակներում անցկացնում էր հերթական սեմինարը՝ անդրադառնալով ծխելու առողջական վնասներին, հոգեբանական ու հոգևոր ասպեկտներին։ «Զարգացման ծրագրերի հայկական կենտրոն» ՀԿ նախագահ Սարգիս Կարապետյանը նշում է, որ ծրագրի շրջանակներում իրականացվել են սոցիոլոգիական հարցումներ շուրջ 500 զինծառայողի շրջանում։ Համամասնորեն ընտրվել են դիրքապահ և թիկունքային […]

Ես ծայրամաս եմ ապրում, իմ ի՞նչին է պետք. Մհեր Սեդրակյանը՝ Վերնիսաժի կրակոցներից

՛՛Ես ծայրամաս եմ ապրում, իմ ի՞նչին է պետք՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողներին ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը, երբ հետաքրքրվեցինք, թե ինչ գնահատական կարող է տալ Վերնիսաժում տեղի ունեցած կրակոցների վերաբերյալ: ՛՛Ես ծայրամաս եմ ապրում, ոչ մի բանի մասին չեմ էլ կարդում՛՛,-հավելեց պատգամավորն ու մտավ աշխատասենյակ՝ դուռը փակելով լրագրողների առջև: Հիշեցնենք, որ մայիսի 17-ին, ժամը 13:25-ի […]

Արցախի երիտասարդության բողոքի ցույցն ընդդեմ` Ջեյմս Ուորլիքի հայտարարության

Մայիսի 18-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի է ունեցել Արցախի երիտասարդության բողոքի ցույցն ընդդեմ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարության, որ նա կատարել է մայիսի 7-ին Վաշինգտոնում, “Կարնեգի“հիմնադրամում,  ներկայացնելով ղարաբաղյան հակամարտության կարգավսրման վերաբերյալ Միացյալ Նահանգների իշխանությունների քաղաքական դիրքորոշումը՝ բաղկացած վեց կետից: Բողոքի ցույցում ընդունվել է Հայտարարություն, որում, մասնավորապես, ներկայացվում է Արցախի երիտասարդության դիրքորոշումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ, որը ամփոփվում է հետևյալ դրույթներով. ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ. ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲԱՆԱԼԻՆԵՐԸ Առաջին. Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կողմերն են Ադրբեջանի Հանրապետությունը […]

Ազգային ժողովը մեկ րոպե լռությամբ հարգեց Պոնտոսի հույների ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը

Այսօր Ազգային ժողովը սկսեց հերթական քառօրյան: Նախքան քննարկվող հարցերին անցնելը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ այսօր՝ մայիսի 19-ը Պոնտոսի հույների ցեղասպանության օրն է: ՀՀ խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց Պոնտոսի հույների ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ԱպրիլիՀունիսի