17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ես ծայրամաս եմ ապրում, իմ ի՞նչին է պետք. Մհեր Սեդրակյանը՝ Վերնիսաժի կրակոցներից

՛՛Ես ծայրամաս եմ ապրում, իմ ի՞նչին է պետք՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողներին ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը, երբ հետաքրքրվեցինք, թե ինչ գնահատական կարող է տալ Վերնիսաժում տեղի ունեցած կրակոցների վերաբերյալ: ՛՛Ես ծայրամաս եմ ապրում, ոչ մի բանի մասին չեմ էլ կարդում՛՛,-հավելեց պատգամավորն ու մտավ աշխատասենյակ՝ դուռը փակելով լրագրողների առջև:

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին, ժամը 13:25-ի սահմաններում ”Վերնիսաժի” մոտ տեղի էր ունեցել վիճաբանություն և հնչել էին կրակոցներ, որի հետևանքով հրազենային վնասվածք էին ստացել պատահական անցորդներ։ Նրանց տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի և 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և քննչական անհետաձգելի միջոցառումներ հանցագործություն կատարած անձին (անձանց) հայտնաբերելու ուղղությամբ:

Նշենք, որ ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնել են, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 1985 թ. ծնված Գոռ Ա.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մայիսի 18-ին ներկայացել է ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, որտեղից էլ հանձնվել է Կենտրոնական քննչական բաժին:

Ըստ տեղեկությունների՝ նա ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանի (”Յուվեցի Կարո”) փեսան է։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ