10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 2014

Էդգար Մանուչարյանը նոր պայմանացիր է կնքել “Ուրալի” հետ

Հայաստանի հավաքականի եւ “Ուրալի” հարձակվող Էդգար Մանուչարյանը երկարաձգել է պայմանագիրն իր ակումբի հետ:   Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ակումբի նախագահ Գեորգի Իվանովը: Նշենք, որ Ռուսաստանի առաջնության գարնանային հատվածում Մանուչարյանը մասնակցել է 10 հանդիպման, դառնալով 3 գոլի հեղինակ:

Նշանակվել է

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Արթուր Աֆրիկյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից։ ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Արթուր Աֆրիկյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ։     *** Արթուր Աֆրիկյան Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր   1961 թ. նոյեմբերի 15, ք. Երևան   Կրթություն 1984 թ. ավարտել է […]

՛՛Ոչ մի բան չի խանգարել՛՛

ԱԺ ոչ իշխանական քառյակն այսօր նիստում քննարկել է ՀՅԴ-ի կողմից առաջարկված՝ հարյուր տոկոս համամասնական ընտրակարգին անցում կատարելու հարցը:  ԱԺ մյուս երեք խմբակցությունները հավանության են արժանացրել այս նախաձեռնությունը: ՛՛Մենք համարում ենք, որ անցումը 100%-անոց համամասնական ընտրական համակարգն էականորեն կնպաստի Հայաստանում ժողովրդավարությանն աջակցելուն: Այնպես որ այդ նախագիծը չորս քաղաքական ուժերի կողմից ունի լիակատար հավանություն՛՛,-նիստից հետո լրագրողներին հայտնեց […]

”Բորուսիայի” ֆուտբոլիստները հաղթանակի դեպքում կստանան ռեկորդային պարգեւավճարներ

”Բորուսիայի” ֆուտբոլիստները ռեկորդային չափի պարգեւավճարներ կստանան, եթե այսօր կարողանան հաղթել ”Բավարիային” եւ նվաճել երկրի գավաթը: Ընդհանուր առմամբ թիմը կստանա 1.8 մլն եվրո պարգեւավճար: Bild-ը հայտնում է, որ յուրաքանչյուր ֆուտբոլիստ կստանա մոտ 100 հազար եվրո: Հաղթանակի դեպքում պարգեւավճարի հստակ չափը կորոշվի սկզբունքով` ֆուտբոլիստը մասնակցել է հանդիպմանը, թե ոչ: Խաղը տեղի կունենա այսօր 22.00-ին:

Մերօրյա Ռոբինզոն. տղամարդը 20 տարի ապրել է անմարդաբնակ կղզում /ֆոտո/

Ճապոնացի 76-ամյա Մասաֆումի Նագասակին ապրում է սոտոբանարի փոքրիկ, անմարդաբնակ կղզում արդեն 20 տարի: Այստեղ ջուր չկա, իսկ ուտելիք ինքն է հայթայթում:  Կղզում ապրելու հենց առաջին մաիսներից տղամարդն ամբողջովին հրաժարվել է հագուստից, լրիվ մերկ ապրելով` տղամարդն ուզում է ավելի մոտենալ բնությանը: Տղամարդը նախքան կղզի տեղափոխվելը աշխատել է իբրեւ լուսանկարիչ: Նա ասում է, որ այժմ ապրում է […]

Փլվածքի պատճառով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ կլինի մի քանի օր

Վրաստանի Հանրապետության ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը տրամադրած տեղեկատվության համաձայն՝ մայիսի 17-ին՝ ժամը 12.30-ի սահմաններում, Ստեփանծմինդա-Լարս (չհասած Վրաստանի սահմանային անցակետ) ավտոճանապարհին տեղի է ունեցել հողային փլվածք: Փլվածքը, որի բարձրությունը կազմում է 15-20 մ, փակել է ամբողջ ճանապարհը: Նախնական տեղեկություններով՝ ճանապարհը փակ  կլինի ևս մի քանի օր: Տրանսպորտի և կապի նախարարությունը […]

Միասնական հանրահավաք կանեն

ԱԺ ոչ իշխանական քառյակը միասնական հանրահավաք կանի: Այս մասին այսօր քառյակի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: ՛՛Որոշել ենք, որ կձևավորվի պահանջների ցանկ, որ մենք կներկայացնենք իշխանությանը, կձևավորվի քաղաքական օրակարգ` մեկ շաբաթվա ընթացքում պետք է ձևավորվի ընդհանուր քաղաքական օրակարգ և պահանջների ցանկ: Քառյակը որոշել է, որ պետք է ժողովրդին մասնակից […]

Նախկին մարզպետը փոխնախարար է

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Անուշավան Այվազյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Արմեն Ղուլարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ։ Հիշեցնենք, որ Արմեն Ղուլարյանը Տավուշի մարզպետն էր եւ աշխատանքից ազատվեց երկու օր առաջ:

Հայաստանն առաջին մեդալներն է նվաճել սամբոյի Եվրոպայի առաջնությունում

Մայիսի 16-ից 18-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացվող սամբոյի Եվրոպայի 2014թ. առաջնության առաջին մրցումային օրը հայ սամբիստները նվաճեցին երեք մեդալ: Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի պաշտոնական կայքը հայտնում է, որ մեր հավաքականի առաջին մեդալը վաստակեց 90 կգ քաշային կարգում հանդես եկող, Բանակի կենտրոնական մարզական ակումբի սան Էդիկ Պետրոսյանը՝ գրավելով 3-րդ տեղն ու արժանանալով բրոնզի: Մեր մարզիկներից երկուսը, հաղթելով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ԱպրիլիՀունիսի