13 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

՛՛Ոչ մի բան չի խանգարել՛՛

ԱԺ ոչ իշխանական քառյակն այսօր նիստում քննարկել է ՀՅԴ-ի կողմից առաջարկված՝ հարյուր տոկոս համամասնական ընտրակարգին անցում կատարելու հարցը:  ԱԺ մյուս երեք խմբակցությունները հավանության են արժանացրել այս նախաձեռնությունը:

՛՛Մենք համարում ենք, որ անցումը 100%-անոց համամասնական ընտրական համակարգն էականորեն կնպաստի Հայաստանում ժողովրդավարությանն աջակցելուն: Այնպես որ այդ նախագիծը չորս քաղաքական ուժերի կողմից ունի լիակատար հավանություն՛՛,-նիստից հետո լրագրողներին հայտնեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Լրագրողները նաև հետաքրրքվեցին, թե ինչն է խանգարել քառյակին ՛՛Կուտակայինի՛՛ վերաբերյալ արտահերթ նիստի հրավիրելու հարցը քննարկել այս նիստին, ինչին Զուրաբյանը պատասխանեց. ՛՛Ոչ մի բան չի խանգարել, և մեր կողմից պատրաստված նախագիծը կդրվի շրջանառության մեջ, բայց դեռ չենք որոշել, թե երբ: Դա ավելի շատ կախված է այն իրավիճակից, որը կստեղծվի այս պարտադիրի իրականացման շուրջ: Հիմա շատ արագ կերևա, թե իշխանություններն ինչ պահվածք են ցուցաբերում ՛՛կուտակայինի՛՛ պարտադիր բաղադրիչի պարտադրման գործում և, ըստ դրա էլ, չորս քաղաքական ուժերը կհրավիրեն արտահերթ նիստ՛՛: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ