19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Հարգեցի Պոնտոսի հույների ցեղասպանության հիշատակը /ֆոտո, վիդեո/

1915 թ. մարտին Զմյուռնիա (ներկայումս Իզմիր) քաղաքի մերձակայքում երիտթուքերի կողմից իրականացվել է հույների ջարդ, ովքեր դրանից առաջ զորակոչվել էին թուրքական բանակ: Թուրքիայի հույն ազգաբնակչության էթնիկ զտումեր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից իրականացվել են 1919-1922 թթ. հույ-թուրքական պատերազմի ընթացքում:

Պոնտոսի հույների ցեղասպանությունը այսօրվա դրությամբ պաշտոնապես ճանաչվել է միայն Հունաստանի, Կիպրոսի, Հայաստանի եւ ամերիկյան Նյու Յորք նահանգի կողմից : Մայիսի 19-ը Հունաստանի եւ հունական սփյուռքի համար համարվում է Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

Ավանդույթի համաձայն, այսօր Ծիծեռնակաբերդում հարգանք տուրք մատուցվեց զոհերի հիշատակին: Ծաղկեպսակներ դրվեցին Ազգային ժողովի, Հունաստանի դեսպանության կողմից:

Հունական համայնքի ներկայացուցիչնրեի, ԱԺ պատգամավորների հետ Ծիծեռնակաբերդում էին նաեւ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը եւ է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Իոաննիս Տայիսը:

Մատուցվեց հոգեհանգստի պատարագ:

Դեսպանի խոսքով, հույների ցեղասպանությունից հետո շատ հույներ եկան Հայաստան եւ ստեղծվեց հունական համայնքը:

“Թե հույները, թե հայերը սպանվել են իրենց հայրենիքում: Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքակնություն վարել: Դեռեւ 1911թ. Երիտթուրքերի ծրագիրն է եղել բնաջնջել երկու ազգերին՝ հույներին եւ հայերին”,-ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Մանրամասները տեսանյութում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ