05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Դատական դեպարտամենտը մարդկանցից ապօրինաբար տուրք է գանձում. Օմբուդսմեն

 Դատական դեպարտամենտը որոշ փաստաթղթերի պատճեններ տրամադրելու համար մարդկանցից պետական տուրք է գանձում, ինչը նախատեսված չէ օրենքով: “Պետական տուրքի մասին” ՀՀ օրենքի համաձայն՝ դատական գործերից տրամադրվող փաստաթղթերի պատճենների համար պետական տուրք կարող է գանձվել բացառապես դատարանի ակտերի, հայցադիմումին կից փաստաթղթերի պատճենների, դատական նիստի համակարգչային ձայնագրման կրիչի տրամադրման համար: Նշված դեպքերից բացի՝ որևէ այլ փաստաթղթերի պատճենների տրամադրման համար պետական տուրքի վճարման պահանջ ներկայացնելը ուղղակիորեն խախտում է ՀՀ օրենսդրությունը: 

Այս խնդրով Օմբուդսմենին են դիմել բազմաթիվ քաղաքացիներ: Օրինակ, մարդուց պահանջել են 48.200 ՀՀ դրամ պետական տուրքի վճարում, իսկ մի շարք այլ անձանցից պահանջված պետական տուրքը բազմակի անգամ գերազանցել է նշված գումարը: Այդ պատճառով Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը կայացրել է մարդու իրավունքների խախտման մասին Որոշում, որտեղ հանգամանալից ներկայացված են բոլոր իրավական հիմնավորումները: Կից ներկայացվում է Խախտման Որոշումը:

Խնդիրը կարող է կարգավորվել համապատասխան օրենսդրական փոփոխության արդյունքում: Այսինքն, ակնկալվում է օրենքում կատարել այնպիսի փոփոխություն, ըստ որի նման տուրքի գանձումը կսահմանվի օրենքով: Ընդ որում, անհրաժեշտ է սահմանել, որ փաստաթղթերի տրամադրման համար գանձվեն բացառապես պատճենահանման փաստացի ծախսերը: Հուսով ենք, որ համապատասախան պետական մարմինները սեղմ ժամկետներում կձեռնարկեն անհրաժեշտ միջոցներ, որպեսզի խնդիրը կարգավորվի իրավական ճանապարհով: Օմբուդսմենն իր պատրաստակամությունն է հայտնում համագործակցել խնդրի հետագա կարգավորման հարցում:

Մինչ համապատասխան օրենսդրական փոփոխությունը՝ Օմբուդսմենը հորդորում է դադարեցնել օրենքով չնախատեսված տուրքերի գանձումը:

 

Պաշտպանի աշխատակազմ

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ