07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Կոչ խնդրանք՝ ուղղված ՀՀ Լոռու, Սյունիքի, Կոտայքի, Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի մարզպետերին

Տարիներ շարունակ Մանկավարժական Համալսարանն ու  Կրթության ազգային ինստիտուտը կազմակերպում են  հանրակրթական դպրոցների երգչախմբային փառատոների :  Մանկավարժականի մշակույթի ֆակուլտետի դեկան պարոն Շեկունցն  ու ռեկտոր պարոն Միրզախանյանը, ԿԱԻ-ի մասնագետներ Կարինե Ղազարյանn ու Գայանե Թադևոսյանը, այս փառատոների միջոցով  մեծապես նպաստում են  մեր երեխաների գեղագիտական կրթության ոլորտում դպրոցների լավագույն փորձի փոխանակմանն ու  փառատոնի փակման արարողությունը հնարավորինս բովանդակալի կազմակերպելուն:

 Մայիսի 16-ին ՀՊՄՀ-ի նորակառույց շքեղ դահլիճում վերոնշյալ մարզերի և Երևանից 18 դպրոցների երգչախմբերը  ներկայացան Կոմիտասի 145-ամյակին նվիրված հանրակրթական դպրոցների երգչախմբային փառատոնի փակմանը: Էնտուզիաստ խմբավարները հիացրեցին իրենց նվիրյալ գործունեությամբ: Գիտենք, թե որքան ցածր է նրանց վարձատրությունը, բայց այս դպրոցների տնօրենների ու խմբավարների կամքը՝ մեր երեխաներին տալ գեղագիտական դաստիարակություն, արժանի է ջերմ խոսքերի ու  խրախուսանքի:

Բոլոր խմբավարները շնորհակալագրեր ստացան Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն պարոն Ղուկասյանի ստորագրությամբ, ով նաև նվերներ է խոստացել բոլոր խմբավարներին: 

Հարգելի մարզպետեր և Երևանի քաղաքապետ, երգչախմբի երեխաներն էլ արժանի են խրախուսման, իրենց անունից  խնդրում եմ  գտնել այդ երեխաներին  խրախուսելու միջոց, ձեր ձեռքը քարի տակ չի, նրանք շա՜տ արժանի են  և  դուք նրանց հատկացրած ձեր համեստ ուշադրությամբ  կոգևորեք երեխաներին, որպեսզի նրանք շարունակեն երգել ու  ունենալ երջանիկ մանկություն:

Դուք կարո՛ղ եք երջանկացնել ձեր մարզի տվյալ դպրոցի երգչախմբի մասնակից երեխաներին: Ես նրանց խոստացա, որ հրապարակավ դիմելու եմ ձեզ:

Խոստումս  նրանց  շատ ոգևորեց: Կրկին ու կրկին անգամ խնդրում եմ երեխաներին հուսախաբ չանեք, որովհետև վստահեցնում եմ ձեզ, որ  երեխաների ոգևորությունը  կանցնի նաև ձեզ ու դուք նույնպես  կերջանկանաք :

Հարգանքներով՝ Անահիտ Բախշյան, ձեզ հետ միասին՝ երեխաների բարեկամ

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ