Կարո Կարապետյանի մանդատը վայր դնելու հարց չկա
՛՛Բայց ինչո՞ւ պետք է Կարո Կարապետյանի` մանդատից հրաժարվելու հարց քննարկվի, նա կարող էր մի դեպքում մանդատից հրաժարվել, եթե ինքը կամ իր տղան մասնակից լիներ այդ միջադեպին, այդ ժամանակ իմաստ կունենար նման հարց քննարկել՛՛,-լրագրղների հետ զրույցւմ ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ ի պատասխան հարցի, թե արդյոք ԲՀԿ-ում քննարկվում է խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանի մանդատից հրաժարվելու հարցը: Նշենք, որ Կարո Կարապետյանի փեսան էր մայիսի 17-ին Վերնիսաժում հնչած կրակոցների հեղինակը: Ասվում է նաև, որ պատգամավորի որդին ևս մասնակցություն է ունեցել այս պատմության մեջ:
Զոհրաբյանը նշեց, որ Կարապետյանն արդեն հստակ պարզաբանում տվել է իր որդու կապված, իսկ մնացածը իրավապահների գործն է: Նա նկատեց, որ եթե պատգամավորի մերձավորներից մեկը միջադեպին մասնակից է եղել, ապա ԲՀԿ-ի տեսակետն այն է, որ յուրաքանչյուր ոք պիտի պատժվի օրենքի ողջ խստությամբ: ՛՛Կարծում եմ, որ ԲՀԿ-ի ներկայացուցիչների մերձավորներին առնչվող հարցերում իրավապահ համակարգն ամեն ինչ կանի, որ մեղավորները պատժվեն, վստահ եղեք՛՛,-եզրափակեց նա: