13 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Տեղի ունեցավ Հայաստանի առաջնության մրցանակակիրների պարգևատրությունը/վիդեո/

Ավարտվեց Հայաստանի 2013/14 մրցաշրջանի առաջնությունը: ”Բանանցը”, որը վերջին տուրից առաջ արդեն ապահովել էր չեմպիոնական տիտղոսը, 2:3 հաշվով պարտվեց ”Միկային”, իսկ Գյումրիի ”Շիրակը” հյուրընկալվելիս 4:1 հաշվով հաղթեց ”Արարատին”: Այսպիսով, ”Շիրակը” զբաղեցրեց երկրորդ, իսկ ”Միկան”՝ երրորդ հորիզոնականը:

ՀՖՖ պաշտոնական կայքը հայտնում է, որ հանդիպումների ավարտից հետո ”Բանանց” ակումբի մարզադաշտում տեղի ունեցավ Հայաստանի 2013/2014 թթ. առաջնության մրցանակակիրների պարգևատրությունը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հանդիսավոր արարողությամբ ոսկե մեդալներ և չեմպիոնական գավաթը հանձնեց ”Բանանց” ակումբի ֆուտբոլիստներին և մարզչական անձնակազմին: Արծաթե և բրոնզե մեդալներով պարգևատրվեցին Հայաստանի առաջնությունում համապատասխանաբար երկրորդ և երրորդ տեղերն զբաղեցրած ”Շիրակ” և ”Միկա” ակումբների ներկայացուցիչները: 

Չեմպիոնների լիգայում Հայաստանը կներկայացնի երկրի չեմպիոն ”Բանանցը”: Մեր թիմը պայքարը կսկսի որակավորման առաջին փուլից: Արծաթե մեդալակիր ”Շիրակը”, բրոնզե մեդալակիր ”Միկան” եւ գավաթակիր ”Փյունիկը” հանդես կգան Եվրոպայի լիգայի խաղարկությունում եւ պայքարը կսկսեն որակավորման առաջին փուլից:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ