18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Յուվեցի Կարոյի փեսան ձերբակալված է. ոստիկանությունը մանրամասնում է

“Վերնիսաժի”  մոտ հրաձգության մեջ կասկածվող Գոռ Առաքելյանը՝ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան,  ձերբակալվել է: Դա հաստատել է նաև ոստիկանության լրատվական ծառայությունը: Պաշտոնական հաղորդագրության մեջ ասված է.  “Հայաստանի ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 29-ամյա Գոռ Ա.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ` մայիսի 18-ին ներկայացել է ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, որտեղից էլ հանձնվել է Կենտրոնական քննչական բաժին: Գոռ Ա.-ն ներկայացրել է հրազեն հանդիսացող “Մակարով”ատրճանակի տիպի, 1 չլիցքավորված փամփշտատուփով, առանց գործարանային համարի ատրճանակ: Գոռ Ա.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն”:

Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ոստիկանության լրատվության բաժնից հավաստեցին, որ կհրապարակվեն նաև հետագա մանրամասները:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ