Բռնակոթում վերջին զանգ չի հնչի.վերջին պահին էլ քֆրտեց թուրքին

Սյունիքի մարզի Բռնակոթի մանկապարտեզում երեկ հրաժեշտի հանդես չարեցին: Այսօր էլ դպրոցում վերջին զանգի արարողությունը չեն անի: Հայրենիքի նահատակ զինվոր Արթուրին պիտի հրաժեշտ տան, վերջին հրաժեշտը: Զինվոր, որ միայն 19 գարուն էր ապրել, ու գարնանն էլ ավարտեց իր երկրային կյանքը /Մայիսի 20-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում […]