Արթուր Աբրահամը մասնակցել է Վերջին զանգին և խոստացել հիմնել մարզադպրոց

Ազատություն ռ/կ-ի ֆեյսբուքյան ասուլիսում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը խոսել է այսօր հանրապետության դպրոցներում անկացվող Վերջին զանգի արարողության մասին: ”Ավարտել եմ Ներքին Չարբախի թիվ 99 միջնակարգ դպրոցը: Այսօր ընտանիքիս հետ միասին մասնակցեցինք մեր դպրոցի միջոցառմանը: Շրջանավարտների հետ միասին ուրախացա նաև ես”,-նշել է Աբրահամը: Բռնցքամարտիկը հավելել է, որ մարզական կարիերան ավերտելուց հետո կհիմնի բռնցքամարտի մարզադպրոց: