08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 23, 2014

Որտե՞ղ է հանգստանալու վարչապետը /վիդեո/

Այսօր Երևանի  N 119 ավագ դպրոցի շրջանավարտների հետ տոնի ուրախությամբ կիսվեց նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Պատասխանելով լրագրողի հարցին, թե հնարավո՞ր է ոգեշնչվելով հայ երեխայի հայրենասիրական ասմունքով հայերը այլևս Դուբայ և Անթալիա  չգնան հանգստանալու համար, այլ հանգստանան միայն Հայաստանում և որտե՞ղ է պատրաստվում հանգստանալ արդյոք վարչապետը՝ Աբրահամյանը ասաց.”Օրինակ ես այս տարի որոշել եմ չհանգստանալ…”: Մանրամասները՝ […]

ՀՀ ոստիկանության եւ զանգվածային լրատվության միջոցների ու հասարակական կազմակերպությունների համագործակցության հարցերին նվիրված կլոր սեղան-քննարկում Ծաղկաձորում

 Մայիսի 23-ին Ծաղկաձորում մեկնարկեց ՀՀ ոստիկանության եւ զանգվածային լրատվության միջոցների ու հասարակական կազմակերպությունների համագործակցության հարցերին նվիրված երկօրյա կլոր սեղան-քննարկումը, որը կազմակերպվել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ: Քննարկման թեմաներն են ՀՀ ոստիկանության բարեփոխումների ներկայիս զարգացումները եւ ոստիկանության ու հասարակության համագործակցության գնահատումը: ՀՀ ոստիկանության եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի համատեղ միջոցառմանը մասնակցում են ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ […]

Արթուր Աբրահամը չի խաղում աղջիկների զգացմունքների հետ. նա ունի ընտրյալ

WBO վարկածով բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը Ազատություն ռ/կ-ի ֆեյսբուքյան ասուլիսում խոսել է իր անձնական կյանքի և ամուսնության վերաբերյալ հարցին. ”Նա հանրությանը հայտնի մարդ չէ: Շատ սովորական աղջիկ է”: Ամուսնության հստակ ժամկետի հետ կապված Աբրահամը ժպիտով նշել է.”Երբ որ ես իմանամ, ձեզ կասեմ, բայց պետք է շուտով ամուսնանալ, քանի որ դա ամենակարևոր հարցն է: Իմ […]

Նարինե Հովհաննիսյանի վերջին զանգի բանաստեղծությունը /վիդեո/

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը լրագրողների հետ հանդիպմանը հիշեց իր Վերջին զանգը: Նա ակտիվ աղջնակ էր եւ արտասանեց իր իսկ գրած բանաստեղծությունը: Թե ինչ է արտասանել տիկին Նարինեն՝ տեսանյութում:

Բեյոնսեի և Ջեյ Զիի ամուսնալուծությունը գնահատվում է 1 մլրդ դոլար

Life&Style ամսագիրը հաղորդում է, որ հայտնի երգչուհի Բեյոնսեն և ռեփեր Ջեյ Զին պատրաստվում են ամուսնալուծվել: Ամուսնալուծությունը կարող է դառնալ շոու-բիզնեսի պատմության ընթացքում ամենաթանկարժեքը: Ամսագիրն ամուսնալուծությունը գնահատել է 1 մլրդ դոլար: Որպես բաժանման պատճառ նշվում է Ջեյ Զիի դավաճանությունը:  ”Բոլորին թվում է, թե Բեյոնսեն և Ջեյ Զին իդեալական զույգ են, սակայն իրականում ամեն ինչ այնպես չէ, […]

Ադրբեջանում տղամարդն ինքնասպանել է եղել` կարծելով, որ սպանել է կնոջը

Բաքվում 40-ամյա Զաուր Միրզոևն ընտանեկան կոնֆլիկտի հողի վրա դանակի հարված է հասցրել իր կնոջը` Թեհմինեին: Պազրվել է, որ տղամարդը կարծել է, թե սպանել է իր կնոջը և կախվել է: Հարևանները կանչել են շտապ օգնություն, կինը տեղափոխվել է հիվանդանոց: Նրա վիճակը գնահատվում է կայուն-ծանր:

78 ավտոմեքենա տեղափոխվել է հատուկ տարածք

ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ մայիսի 23-ին, ժամը 18.00-ի դրությամբ, ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 78 տրանսպորտային միջոց. 26-ը` Երևանում, որոնցից 3-ի վարորդները` անչափահաս, 52-ը` մարզերում, որոնցից 18-ի վարորդները` անչափահաս: ՀՀ ոստիկանությունը մեկ անգամ ևս դիմում է “Վերջին զանգի” հանդիսությունների բոլոր մասնակիցներին՝ մեծահասակներին` մանկավարժներին ու հատկապես ծնողներին` ուշադի՛ր եղեք երեխաների հանդեպ, […]

Անի Քոչարը “պոռտը՛՛ տեղը չի դնի

“Բարեւ ես եմ” ամսագրի եւ “esem.am” կայքի գլխավոր խմբագիր Անի Քոչարը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է իր տեսակետը՝ ի պատասխան Անահիտ Սիմոնյանի սկանդալային գրառման: “Հարգելի թամաշա անողներ, հանգիստ գնացեք քնելու որեւէ մեկի “պոռտը տեղը չեմ դնելու”, ինչպես ինձ հորդորում եք ձեր փակ նամակներում, քանզի, եթե մարդու պոռտը ի ծնե տեղը չէ, այլեւս որեւէ մեկը, առավել եւս […]

Հոգևորականը կկտրի հեղինակի ականջները. մեղադրվել է համասեռամոլության մեջ

“ Ես որքան որ հոգևորական եմ, այնքան էլ կյանքի մարդ եմ , ինձ ամբողջ աշխարհում են ճանաչում, ոչ թե Ձեր ասած էն գողականով կյանքի մարդ, այլ իրոք կյանքի մարդ եմ: Կարող ա երեք հատ լավ ուզող ունեմ՝ 10 հատ չուզող ունեմ: Ով, որ նման ելույթ է ունեցել, որ ես համասեռամոլ եմ՝ ես նրա ականջները կկտրեմ”,-Henaran.am-ի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ԱպրիլիՀունիսի