18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Անի Քոչարը “պոռտը՛՛ տեղը չի դնի

“Բարեւ ես եմ” ամսագրի եւ “esem.am” կայքի գլխավոր խմբագիր Անի Քոչարը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է իր տեսակետը՝ ի պատասխան Անահիտ Սիմոնյանի սկանդալային գրառման:

“Հարգելի թամաշա անողներ, հանգիստ գնացեք քնելու որեւէ մեկի “պոռտը տեղը չեմ դնելու”, ինչպես ինձ հորդորում եք ձեր փակ նամակներում, քանզի, եթե մարդու պոռտը ի ծնե տեղը չէ, այլեւս որեւէ մեկը, առավել եւս ես, դժվար թե օգնեմ նմանին: Իսկ սրտացավ մարդկանց, եւս մեկ անգամ շնորհակալություն: Շատ ցավում եմ բոլոր այն չակերտավոր գործընկերներիս ու լրատվամիջոցների համար, ովքեր առիթը բաց չթողեցին հերթական հոգեկան հիվանդի նեռվային նոպան “տիռաժավորելու” համար:

Ցավում եմ, որ մարդիկ չար-չար բաներ են գրում, կապ չունի, թե ում հասցեին: Մի գդալ սեր է պակասել մեզ, մի գդալ սեր: Սիրում եմ ձեզ բոլորիդ, անգամ ինձ առանց ճանաչելու ատողներիդ, քանզի ցավում եմ ձեզ համար: Ցավում եմ նաեւ ամեն պատեհ, անպատեհ առիթվ ինձ մեղավոր տեսնելու մոլուցքով տառապողների ու անունս մշտապես զուր շահարկողների համար:

Ձեզ կխաբեք, ձեր կողքիններին կհավատացնեք, մյուսների առջեւ կարդարանաք, բայց դե, վերեւից նայողին` Ամենակարողին, դժվար թե մոլորեցնեք. ամեն ինչ տեսնում է, եւ ամեն ինչ գիտի, բոլորիդ մասին:

Հ.Գ. Մի առիթով մի շատ “հայրենասեր” երգչուհու եմ ասել, նույնն այժմ եմ կրկնում. գնացեք մոմ վառեք, որ տեսակով այսպիսին եմ, թե չէ, որ այն ամենն, ինչ գիտենք ձեր մասին եւ այն բոլորն, ինչ ունենք ձեռքի տակ հրապարակեինք, հաստատ նվազագույնը բնակության վայրը կփոխեիք: Խղճում եմ ձեր երեխաներին, եւ հանուն նրանց ներողամիտ գտնվում. շարունակեք ապրել ձեր դիմակներով, եւ ձեռքներդ մեղվի փեթակը մի մտցրեք….”,- գրել է Անի Քոչարը:

Հիշեցնենք, ֆեյսբուքում երգչուհի Անահիտ Սիմոնյանը վիրավորել էր Քոչարին եւ սկսել էր հեռահար բանավեճ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ