Հոգևորականը կկտրի հեղինակի ականջները. մեղադրվել է համասեռամոլության մեջ
“ Ես որքան որ հոգևորական եմ, այնքան էլ կյանքի մարդ եմ , ինձ ամբողջ աշխարհում են ճանաչում, ոչ թե Ձեր ասած էն գողականով կյանքի մարդ, այլ իրոք կյանքի մարդ եմ: Կարող ա երեք հատ լավ ուզող ունեմ՝ 10 հատ չուզող ունեմ:
Ով, որ նման ելույթ է ունեցել, որ ես համասեռամոլ եմ՝ ես նրա ականջները կկտրեմ”,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ծառայող Վահրամ սարկավագ Կարապետյանը:
Սարկավագը նկատեց, որ ինքը մոտավորապես գիտե թե ով է տարածել այդ ապատեղեկատվությունը: Հոգևորականը ասաց, որ ինքը բարձրաձայն կխոսի այդ մասին և թույլ չի տա արատավորել եկեղեցուն ու եկեղեցականին:
“Ես թքած ունեմ, թե ի՞նչ կդնեն համացանցում, ես չգիտեմ, ով է ուզում իր սև PR-ը անի համացանցում: Ես մեծ անուն ունեմ, դրա համար էլ ուզում են իմ անվան հետ խաղան: Ինձ փորձում են շանտաժ անեն….”,-հստակեցրեց Վահրամ սարկավագը:
Տեղեկացնենք, որ այսօր լրատվական կայքերից մեկը տեղադրել էր տեղեկատվություն, ըստ որի “Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ծառայող Վահրամ սարկավագ Կարապետյանը՝ հանրությանը հայտնի իր բանսարքու և խառնակիչ բնավորությամբ նաև համասեռամոլ է: Կայքը տեղեկացրել էր, որ այդ մասին իրենց տեղեկացրել է Վահրամ սարկավագի նախկին զուգընկերը: