18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՀՀ ոստիկանության եւ զանգվածային լրատվության միջոցների ու հասարակական կազմակերպությունների համագործակցության հարցերին նվիրված կլոր սեղան-քննարկում Ծաղկաձորում

 Մայիսի 23-ին Ծաղկաձորում մեկնարկեց ՀՀ ոստիկանության եւ զանգվածային լրատվության միջոցների ու հասարակական կազմակերպությունների համագործակցության հարցերին նվիրված երկօրյա կլոր սեղան-քննարկումը, որը կազմակերպվել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ:

Քննարկման թեմաներն են ՀՀ ոստիկանության բարեփոխումների ներկայիս զարգացումները եւ ոստիկանության ու հասարակության համագործակցության գնահատումը:

ՀՀ ոստիկանության եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի համատեղ միջոցառմանը մասնակցում են ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության, շուրջ երկու տասնյակ լրատվամիջոցների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ ու փորձագետներ:

Մասնակիցները քննարկելու են ոստիկանության եւ ԶԼՄ-ների հարաբերությունների առաջընթացը եւ առաջարկելու են բարեփոխումներ՝ համագործակցությունն ամրապնդելու համար:

Կլոր սեղանը բացեց ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ ընդգծեց ինչպես ոստիկանություն-հասարակություն համագործակցության, այնպես էլ նման քննարկումների կարեւությունը. «Ներկայիս ժողովրդավարական հասարակությունում ոստիկանության աշխատանքի գնահատման հիմնական չափանիշը ոստիկանության հանդեպ հանրային վստահության մակարդակն է: Մեկուսացված, առանց հանրային աջակցության գործող ոստիկանությունը չի կարող արդյունավետ կերպով կանխել հանցագործությունները, ապահովել մարդկանց անվտանգությունը եւ պահպանել հասարակական կարգը: Այսօրվա քննարկումը կարծում եմ կնպաստի ոստիկանության եւ հանրության միջեւ ավելի արդյունավետ փոխըմբռմանը»:

ՀՀ ոստիկանության շտաբի պետ Վարդան Եղիազարյանը կլոր սեղանի մասնակիցներին փոխանցելով ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի բարեմաղթանքները՝ բարձր գնահատեց ոստիկանության եւ զանգվածային լրատվության միջոցների ու հասարակական կազմակերպությունների համագործակցությունը. “Այսօրվա կլոր սեղանը հնարավորություն կընձեռի առավել հանգամանալից անդրադառնալ ոստիկանությունում ընթացող բարեփոխումների իրականացման մի շարք ուղղություններին, բարձրաձայնել այն շոշափելի հաջողությունները, որոնք ձեռք են բերվել առ այսօր եւ ներկայացնել ապագա ծրագրերը:

Նմանատիպ համաժողովի անցկացումը կօգնի բարձրացնել իրազեկվածությունը ոստիկանությունում ընթացող գործընթացների վերաբերյալ, ինչպես եւ ավելի ամրապնդել հասարակություն-ոստիկանություն կապը եւ զարգացնել համագործակցությունը զանգվածային լրատվական միջոցների ու հասարակական կազմակերպությունների հետ, վեր հանել այն խնդիրները եւ բացթողումները, որոնք հաստատ կան մեր աշխատանքում, բայց հաճախ անտեսանելի են մեզ համար, եւ նախանշել դրանց վերացման ուղղություններն ու եղանակները, եւ, որն ամենակարեւորն է, ստեղծել ու ամրապնդել վստահության մթնոլորտ”:

Ոստիկանության շտաբի պետն անդրադարձավ նաեւ ոստիկանության բարեփոխումների ընթացքին եւ շնորհակալություն հայտնեց ԵԱՀԿ Երեւանյան գրասեյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին, գրասենյակի ողջ անձնակազմին, ինչպես եւ Միացյալ թագավորության ոստիկանության գծով միջազգային փորձագետ Դեյվիդ Այենսոնին՝ այս ընթացքում ոստիկանության կողքին լինելու եւ առարկայական օժանդակություն ցուցաբերելու համար:

Այնուհետեւ “ՀՀ ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների ընթացքը եւ շարունակականությունը” թեմայով զեկույցով հանդես եկավ ոստիկանության շտաբի կազմակերպական-վերլուծական վարչության բարեփոխումների եւ կառավարչական որոշումների համակարգման բաժնի պետ Լիանա Ամիրխանյանը:

Հաջորդած քննարկման ընթացքում կլոր սեղանի մասնակիցները ներկայացրին բարեփոխումների ընթացքի վերաբերյալ իրենց դիտարկումները եւ գնահատեցին արձանագրված արդյունքները: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ