05 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Այլանդակությունը այնտեղ է, որտեղ դրամահավաքությունը դառնում է կաշառքի բույն. նախարարը դեմ չէ/վիդեո/

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը այսօր լրագրողների հետ խոսել է նաև “Վերջին զանգի” առիթով կազմակերպվող դրամահավաքի մասին:

“Մենք ինչ-որ թեմա ենք գտնում ու սկսում ենք մաստակի նման այդ թեման ծամել: Դրամահավաքությունը վերջին զանգին ավանդական է դարձել 60 -ականներից, 70 -ականներից, 80-ականներից….ես 92 թվականին եմ ավարտել՝ կա ստեղ այդպիսի մարդ, որ “Վերջին զանգ”-ին գումար չի հավաքե՞լ: Այլանդակությունը այլ հարթության մեջ է: Այլանդակությունը այնտեղ է, որտեղ  դրամահավաքությունը դառնում է կաշառքի բույն… ”,-ասաց Աշոտյանը:

Նա նշեց, նաև , որ շատ ծնողներ են մոտենում իրեն պահանջելով չարգելել քեֆի համար նախատեսված դրամահավաքությունը: Ծնողները նախարարի փոխանցմամբ հարսանիքի նման մի բան են համարում “Վերջին զանգի” ուրախ արարողությունը:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ