08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Վարչապետը կարեւորում է ՄԱԿ-ի հետ ակտիվ փոխգործակցությունը եւ համատեղ ծրագրերի իրականացումը

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ)  Մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոյին:  

Վարչապետը բարձր է գնահատել ՄԱԿ-ի կողմից մեր երկրին ցուցաբերվող օժանդակության տարբեր ծրագրերը եւ կարեւորել երկկողմ հետագա ակտիվ փոխգործակցությունը:

Բրեդլի Բուզետտոն շնորհակալություն է հայտնել Հովիկ Աբրահամյանին   հանդիպման համար եւ ողջունել մարդու իրավունքների պաշտպանության, կոռուպցիայի դեմ պայքարի, փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ծրագրերը  կառավարության առաջնահերթությունների թվում ներառելու փաստը:

Վարչապետը եւ ՄԱԿ-ի մշտական համակարգողը կարեւորել են սահմանների կառավարման եւ սահմանային անցակետերի արդիականացման, ինչպես նաեւ տարածքային կառավարման բնագավառում (այդ թվում համայնքների խոշորացման գործընթացում) համատեղ բարեփոխումների իրականացումը, անդրադարձել այդ ուղղությամբ իրականացվելիք աշխատանքներին:

Այնուհետեւ կառավարության ղեկավարը ներկայացրել է ՓՄՁ-ների զարգացման ուղղությամբ աշխատանքների ընթացքը եւ նշել, որ այժմ քննարկումներ են անցկացվում առկա խնդիրների վերացման ու նոր մեխանիզմների ներդրման ուղղությամբ:    

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ ՄԱԿ-ի կողմից փախստականներին ցուցաբերվող աջակցությանը եւ այլ հարցերի: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ