22 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մեր սերը կարող է դիմագրավել ավելի մեծ փորձությունների. Անահիտ Սիմոնյան

Անի Քոչար-Անահիտ Սիմոնյան ֆեսյբուքյան բանավեճը ավարտվեց Անահիտ Սիմոնյանի եզրափակիչ գրառամամբ: Հիշեցնենք, որ Սիմոնյանը Քոչարին “անասուն” էր անվանել, քանի որ նախկին լուսանկար էր տեղադրել:

Երգչուհին հեռացրել է նախկին գրառումը եւ գրել. “Երբեմն մեկ օրը կարող է քեզ այնպիսի դաս տալ, որ մի ամբողջ կյանքի համար օգտակար լինի: Հենց այդպիսի օրերից էր այս մեկը: Օրը, որ սկսվեց սովորականի պես, բայց եզրափակվում է անսովոր ավարտով: Մայիսի 22-ից ես շնորհակալ եմ կյանքի մի քանի դասերի ու կանոնների համար. 

• Պետք չէ պատճառ փնտրել դիտավոր չարության կամ նախանձի դրսեւորման մեջ: Դրանք կարող են եւ լինել, եւ չլինել: Այսօր ես հասկացա, որ պարտադիր չէ, որ մտածես, թե ինչ ես արել այս մարդուն, որ այդքան չարությամբ է լցված: Որովհետեւ, ինչպես ասում էր Անդրե Մորուան, մարդը կարող է քեզ նախանձել միայն նրա համար, որ դու հենց այդպիսին ես, ոչ թե նրա համար, թե ինչ որ բան արել ես: 

• Ես ինձ երբեք չեմ համարել աստղ, առավելս եւս շոու-բիզնեսի “մշտական” ներկայացուցիչ, բայց նաեւ հանրային ուշադրության պակաս չեմ զգացել: Հենց այդ հանգամանքը հաշվի առնելով է, որ մարդիկ փորձում են օգտագործել քո հանրային կապիտալը` իրենք իրենց կամ իրենց պարբերականը գովազդելու համար: Իսկ դա անելու ամենահեշտ ձեւը սկանդալն է, որովհետեւ դժվար չէ հաշվարկել, որ եթե մարդուն վիրավորես, ապա ինքնապաշտպանական ռեակցիան չի ուշանա: Սկանդալը պատրաստ է: Այսօր տեղի ունեցավ հենց այդ ամենը:

• Այսօրվա  “մեդիասկանդալը” ամբողջությամբ բովանդազուրկ է, որովհետեւ քննարկման չեն դրվել ոչ իմ երգերը, ոչ տեսահոլովակները: Ընդամենը տեղադրվել են իմ տարբեր տարիների նկարները: Թե որքան եմ փոխվել` գեղեցկացել կամ հակառակը, կարծում եմ կարող է հուզել միայն ինձ եւ իմ ամուսնուն: Փառք Աստծո, մեր սերը կարող է դիմագրավել ավելի մեծ փորձությունների, քան իմ մազերի կամ դիմահարդարման էվոլյուցիոն ֆոտոշարքը: 

• Ես միտումնավոր չեմ նշում մայիսի 22-ի իմ օրվա անախորժությունների”«հերոսների” որեւէ անուն, որովհետեւ չեմ ցանկանում այլեւս լծվել արդեն մի քանի տարի փորձարկված այդ գործին. Չեմ ցանկանում, որ մտածեն, թե հերթական թիրախն իրեն պահում է իրենց իսկ գծած սցենարի պես: Դա արել են իմ գործընկերների նկատմամբ եւ փորձում են հիմա իմ նկատմամբ նույնը անել:

• Ես երբեք չեմ դադարի շփվել լրագրողների հետ եւ չեմ դադարի հրապարակային բանավեճից, բայց ես հրաժարվում եմ ներգրավվել անկիրթ ու անդաստիարակ բառերի “փոխհրաձգության” մեջ, որովհետեւ այդ դեպքում հաղթում է նա, ով ամենաբարձրն է գոռում, ամենաարագն է վիրավորում եւ հետո դա տարածում: Ես դա չեմ կարող անել: Ես այդպիսին չեմ:

Ահա օրվա իմ եզրահանգումները: Այսօրվա թեմայով սա իմ վերջին գրառումն է եւ հրապարակային անդրադարձը: Այլեւս չի լինի: Իսկ օրվա վերջին ակորդը թող դնի Ազնավուրը, չէ որ այսօր նրա հոբելյանն է”:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ