14 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Ե՞րբ հրաժարական կտա Հովիկ Աբրահամյանը

 ՛՛Իշխանությունն իր ներսում շատ ավելի խնդիրներ ունի, քան ընդդիմությունը՛՛,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը: Նա նշեց, որ քառյակի երեիվա որոշումը՝ չմասնակցել Կառավարության ծրագրի քվեարկությանը պատասխան էր բոլոր նրանց, ովքեր մշտապես ասում են, որ քառյակը կազմաքանդվել է: Այդ քվեարկությամբ, Հակոբյանի խոսքով, իրենք ապացուցեցին նաև այն, որ պահանջում էին ոչ թե հենց Տիգրան Սարգսյանի անձի, այլ այդ կառավարության հրաժարականը: ՛՛Անձերի մասին երբեք խոսքեր չի եղել՛՛,-նկատեց նա՝ հավելելով, որ այս համակարգում նույնիսկ եթե ինքը լիներ վարչապետ, միգուցե  ավելի վատը լիներ:

Հարցին, թե ինչ է կարծում, երբ է հրաժարական տալու ներկայիս վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ինչի մասին երեկ իր ելույթում խոսեց Հակոբյանը, նա արձագանքեց, որ կոնկրետ ժամկետ չի ցանկանում նշել. ՛՛Ես այսքան մասնագետ չեմ, որ օրով, ժամով ասեմ, բայց ռեալ ռեսուրսները սպառված են ու շատ կարճ ժամանակում կամ հրաժարական կտա, կամ իրեն կասեն հրաժարական տուր՛՛: 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ