Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպանի հետ

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովի հետ: Ողջունելով հյուրին՝ Տարոն Մարգարյանը, համառոտ ներկայացնելով Երեւանի կառավարման հարցում իր մոտեցումներն ու առաջնահերթությունները, նաեւ հատկանշել է այն ոլորտները, որոնց շրջանակում Երեւանի քաղաքապետարանն այսօր արդյունավետ փոխգործակցում է գործընկեր քաղաքների հետ: Քաղաքապետը հույս է հայտնել, որ համանման սերտ փոխգործակցություն կձեւավորվի նաեւ Ղազախստանի […]