17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ինչո՞ւ պիտի հրաժարական տամ. վարչապետ /վիդեո/

՛՛Բոլոր երկրներում էլ ստվեր կա, բայց մեզ մոտ ավելի շատ է, չգիտեմ որքան է, բայց կա: Մենք տեսնում ենք, որ կա հնարավորություն հարկային դաշտը դուրս բերել ստվերից, և հիմա օգտագործելու ենք մեր այդ լծակները՛՛,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Հարցին, թե ինչու է անընդհատ հայտարարում, որ սկսելու է իր մերձավորներից, նա պատասխանեց. ՛՛Պա՞րզ չի՝ ինչի համար եմ ասում՛՛: Նա նշեց, որ Սինգապուրի վարչապետին, երբ հարցրել են, թե ինչպես է հաջողության հասել, նա պատասխանել է, որ սկսել է իր մերձավորներից: ՛՛Ես ի նկատի ունեմ, որ մեր բոլոր մերձավորներն ու ընկերները հասկանան, որ առաջինը իրենք պարտավոր են որևէ խախտում թույլ չտալ իրենց աշխատանքի մեջ, հարկային դաշտ գան բոլորը: Մեր բոլորի նպատակը դա է, և կարծում եմ՝ ես շատ պարզ եմ ասել: Որևէ տողատակեր փնտրել չարժե:

Ես ասում եմ, որ իմ մերձավորներից սկսած բոլորի նկատմամբ պետք է հավասար վերաբերմունք ցուցաբերեմ՛՛:

Վարչապետն ընդգծեց՝ ինքը մոնիտորինգ չի արել, թե ովքեր են ստվերում գործում, դա կանեն պատկան մարմինները: ՛՛Մենք մի շատ լավ գործ ենք նախաձեռնել և ունենալու ենք հաջողություն: Եթե դուք էլ կլսեք, որ կան նման դեպքեր, մենք կարձագանքենք յուրաքանչյուրին, ստուգել, եթե իրականությանը կհամապատասխանի, մենք կարգի կհրավիրենք՛՛:

Մեկ այլ հարցի, թե հավատում է, երբ պաշտոնյան ասում է, որ ինքը բիզնես չունի, նա արձագանքեց. ՛՛Եթե նա ասում է՝ունի, ուրեմն պաշտոնից կհրաժարվի, որովյետև օրենքով իրավունք չունի զբաղվել բիզնեսով: Յուրքանչյուր մարդ կհասկանա, որ պաշտոնն ու բիզեսով զբաղվելն անհամատեղելի են՛՛: Ինքը վարչապետը կստուգի այդ բոլոր պաշտոնյաներին, այդ թվում Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին: ՛՛Տարբեր թվեր են հնչեցնում` 25, 30%՛՛,-ասաց նա:

Ինչ վերաբերում է նրան, որ Կառավարությունը հինգ տոկոս տնտեսական աճի մասին է հայտարարել, արդյոք սա նշանակում է, որ հրաժարականի համար արդեն հիմք կա, Հովիկ Աբրահամյանն արձագանքեց. ՛՛Ես ինչո՞ւ պիտի հրաժարական ներկայացնեմ: Մենք նոր ենք սկսել աշխատել, մեր նպատակն է գալ ու երկար աշխատել ու պետության համար խնդիրներ լուծել: Մենք փորձելու ենք ապահովել տնտեսական աճ ու այս տարի լինելու է կայնունության ապահովումը մեր գործը՛՛: 

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ