17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հովիկ Աբրահամյանն՝ իր ունեցվածքի մասին

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարությա ծրագրի քննարկման ժամանակ նշեց, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր պաշտոնավարման ընթացքում հայտարարագրել է 5.5 մլն դոլար, Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը հայտարարագրել է 6.5 մլն դոլար, իսկ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ վեց բնակարան, մեկ ամառանոց և այլն: ՛՛Կառավարության անդամները իրավունք չունեն բիզնեսով զբաղվել, եթե բիզնեսով չեք զբաղվել, որտե՞ղից եք հայտարարգրել այդ գումարը՛՛,-հարցեց Փաշինյանը՝ հավելելով, որ եթե բիզնեսով զբաղվեու ժամանակ նաև պաշտոնավարել են, ուրեմն օրենք են խախտել:

՛՛ Դուք բոլորդ այս ողջ ընթացքում եղել եք պետական պաշտոնյաներ, հիմա եթե բիզնեսով չեք զբաղվել ո՞նց եք աշխատել այդ գումարները: Ինչպե՞ս եք մեկնաբանում այս հարցը՛՛, – հարցրեց Փաշինյանը: Վերջինիս ի պատասխան Հովիկ Աբրահամյանն ասաց. ՛՛Ես կոչ եմ անում բոլոր իմ գործընկերներին և ընդհանրապես հանրությանը այդքան նեգատիվ չվերաբերվեն գործարարությանը: Գործարարների շնորհիվ է, որ դուք այդտեղ նստած եք, աշխատավարձ եք ստանում, գործարարաների և նրանց հարկերի շնորհիվ է, որ մենք թոշակ և աշխատավարձ ենք բարձրացնում: Ընդհնարապես բնավորություն է մարդկանց մոտ ձևավորվել, որ գործարարներին փորձում են դարձնել բոբոներ, գործարարների շնորհիվ եք դուք ապրում: Ուզում եմ բոլորին կոչ անել, որ գործարարներին վերաբերվեն շատ հարգանքով, հարգենք իրենց այդ վաստակը, որ իրենք իրականացնում են և փորձում են տնտեսությւոնը զարգացնել՛՛:

Ինչ վերաբերում է իր ունեցվածքին, ապա վարչապետը շեշտեց. ՛՛Ես երբեք չեմ թաքցրել, որ ունեցել եմ, և հայտարարագրում ես ներկայացրել եմ և դա աշխատել եմ ես այն տարիներին, երբ հողագործությամբ եմ զբաղվել ու պաշտոններ զբաղեցնելու ժամանակ դա չեմ շահագործել և ոչ էլ կոռուպցիայի միջոցով եմ այդ գումարները դիզել, դա աշխատանքի արդյունքում է եղել՛՛: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ