17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

”Բերեզովսկին խաղում էր, երբ ես դեռ չէի կարողանում քայլել”. Բեգլարյան

Հայաստանի երիտասարդական հավաքականի և Կապանի ”Գանձասարի” 21-ամյա դարպասապահ Արսեն Բեգլարյանը Чемпионат.com-ի հետ զրույցում խոսել է ռուսական ակումբների կողմից իր նկատմամբ հետաքրքրության մասին:

Հիշեցնենք, որ երեկ հաղորդվել էր, որ ռուսական 2 ակումբներ հետաքրքրվում են դարպասապահի ծառայություններով:

”Կոնկրետ ոչինչ չկա, միայն խոսակցություններ: Ես, սակայն, ուրախ կլինեի խաղալ Ռուսաստանում: Ռուսաստանի առաջնությունը շատ ուժեղ է: Այնտեղ հայտնվելը շատ հետաքրքիր կլիներ:

Այս ընթացքում 2 անգամ մասնակցել եմ Եվրոպայի լիգայի որակավորման փուլին: Ուրախ եմ, որ ինձ վրա ուշադրություն դարձրին Հայաստանի հավաքականից: Այժմ պետք է մեկնենք մեծ հավաքի, որին սպասում եմ մեծ անհամբերությամբ: Որակավորման փուլում ամեն ինչ շատ արագ էր կատարվում”:

Հայաստանի հավաքականի երկարամյա դարպասապահ Ռոման Բերեզովսկու վերաբերյալ Բեգլարյանը նշել է.

”Նա խաղում էր երևի թե այն ժամանակից, երբ ես չէի կարողանում քայլել (ծիծաղում է): Շատ էի անհանգստանում, երբ հայտնվեցի հավաքականում եւ ծանոթացա Ռոման Բերեզովսկու հետ: Ռոմանը շատ բարյացակամ մարդ է: Նա միշտ օգնում է ինձ խորհուրդներով, սովորեցնում է դարպասապահական խորամանկություններ: Ռոմանը մեր ավագն է և ամեն օր ապացուցում է դա:

Յուրա Մովսիսյանը տիրապետում է հիանալի հարվածների: Նա շատ արագ է որոշումներ կայացնում: Յուրան շատ խորամանկ հարձակվող է: Նայելով նրան՝ լավ պատկերացնում ես Ռուսաստանի և Հայաստանի առաջնությունների տարբերությունը: Մարզման ժամանակ Մովսիսյանին դիմակայելը շատ բարդ է:

Ցանկանում եմ նվաճել ինչ-որ տիտղոս և խաղալ լուրջ մակարդակի վրա: Կցանկանայի հաջողության հասնել հավաքականների մակարդակում: Երազանքս ”Մանչեսթեր Յունայթեդում” հայտնվելն է: Դա ինձ համար կլիներ ամենաիրական հեքիաթ”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ