Կարևորը ես իմ դեմ չլինեմ. վարչապետը՝ Ծառուկյանի ու Տեր-Պետրոսյանի հանդիպումից
՛՛Ես նրանց փոխարեն չեմ կարող որոշում կայացնել, եթե կողմ քվեարկեն, շատ լավ կլինի՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ ի պատասխան հարցի, թե չի անհանգստացնում, որ ոչ իշխանական ուժերը չեն պատրաստվում կողմ քվեարկել Կառավարության ծրագրին:
Հարցին՝ արդյոք կհաջողվի բավարարել ԲՀԿ-ի պահանաջները, նա պատասխանեց. ՛՛Ի՞նչ է պահանջում, ես տեղյակ չեմ, ասում են, որ կտեսնենք, եթե ծրագրերը կրիականացնի, նորմալ կաշկախի, չենք պահանջի, չի աշխատի՝ կպահանաջնեք։ Շատ նորմալ գնահատական է, ես գոհ եմ՛՛։
Ինչ վերաբերում է քառյակին, ապա վարչապետը նշեց, որ այն խափանելու ցանկություն չունի: ՛՛Ես որևէ գործ խափանելու տրամադրություն և մտադրություն չունեմ, իմ բոլոր մտադրությունները, տրամադրությունները լավ գործեր անելն է, ոչ թե որևէ գործ խափանելը՛՛։
Հարցին, թե իշխանափոխության կհասնեն, նա պատասխանեց. ՛՛Ի՞նչի նպատակ ունեն։ Ես չգիտեի՛՛։
Վարչապետը նաև ողջունեց առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրսյանի ու Գագիկ Ծառուկյանի հանդիպումը: Նրա խոսքով` յուրաքանչյուր հանդիպում ունի իր դրական և բացասական կողմերը: Լրագրողի դիտարկմանը, որ դա կարող է իր դեմ լինել, Հովիկ Աբրահամյանը նկատեց. ”Կարևորը ես իմ դեմ չլինեմ, ով ուզում է թող լինի: Եթե ես իմ գործն եմ անելու, աշխատելու եմ, հիմա ով ուզում է դեմ լինի, կողմ լինի: Ի՞նչ է տալու ինձ, եթե ես իմանամ, որ ինձ դեմ են, գնա՞մ ասեմ ինձ դեմ մի խոսե՞ք”: Hաջորդ հարցին, թե Աբրահամյանին չի՞ մտահոգում, որ այդ համագործակցությունը կարող է, ամեն դեպքում,իրեն դեմ դուրս գալ, վարչապետը պատասխանեց, որ ոչինչ չի բացառում: ”Ձեզ համար ի՞նչն է կարևոր, որ ես լավ աշխատեմ, ազնիվ աշխատեմ, ինչքան ուզում են դեմ լինեն: Կարևորը փաստ չլինի, որ ինձ մեղադրեն ու որևէ սխալ որոշում չկայացնենք”,- եզրափակեց Հովիկ Աբրահամյանը: