21 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 21, 2014

ԲՀԿ-ը չի ցանկանում Շերիֆի մանդատը եզդի համայնքի ներկայացուցչին տալ. Ժողովուրդ

Ըստ ԲՀԿ համամասնական ցուցակի՝ Գրիգոր Գրիգորյանին՝ Շերիֆին Աժ-ում պետք է փոխարիներ ազգությամբ եզդի Ռուստամ Մախմուդյանը։ Սակայն ԲՀԿ-ում ցանկանում են, որպեսզի Շերիֆին փոխարինի ոչ թե եզդի համայնքի ներկայացուցիչը, այլ Հրազդանի հացի գործարանի տնօրեն Տիգրան Ներսիսյանը։ Սա առաջացրել է եզդիների զայրույթը, որոնք նախօրեին նամակով դիմել են ԲՀԿ առաջնորդին։  Բայց թե որքանով Գ. Ծառուկյանը կիրականացնի եզդիների խնդրանքը, ապագան […]

“Երեւան Սիթի”-ն արձագանքեց Henaran.am-ի հրապարակմանը

“Երեւան Սիթի” սուպերմարկետների ցանցի կոմերցիոն տնօրեն Էմիլ Հովհաննիսյանը արձագանքել է Henaran.am-ի հրապարակմանը՝ ներողություն խնդրելով բոլոր հավատարիմ հաճախորդներից: Հիշեցնենք, որ ըստ գովազդային բուկլետների, մայիսի 20-ին հավատարիմ հաճախորդները հնարավորություն ունեին 5100դրամանոց  “Մաչ Հաուզ 8” վիսկին գնելու  2550 դրամով: Սակայն այն խանութներում չկար՝ կարճ ժամանակում  սպառվել էր: “Ներողություն ենք խնդրում բոլորից՝ թյուրիմացության համար: Տեխնիկական խնդիրներ կային մատակարարման հետ […]

Հասունանում է բուռն դժգոհություն Րաֆֆի Հովհաննիսյանի նկատմամբ. Իրավունք

՛՛Իրավունքը՛՛ գրում է. ՛՛Ինչպես տեղեկացանք ՛՛Ժառանգությանը՛՛ մոտ կանգնած աղբյուրից, այս կուսակցության երիտասարդական թեւում հասունանում է բուռն դժգոհություն Րաֆֆի Հովհաննիսյանի ապաշնորհ գործունեության կապակցությամբ, եւ վերջերս այն արտահայտվում է նաեւ բացեիբաց։ Երիտասարդները դժգոհ են, որ առաջնորդը վճռական չէ, փոփոխամիտ է, ինչպես նաեւ սխալ է կառուցում հարաբերությունները անվանի մարդկանց հետ։ Մասնավորապես, նրանք մեղադրեցին Րաֆֆիին ապերախտության մեջ, որ չի […]

Մարզահամերգային համալիրի աճուրդը ֆինանսական սկանդալ է բացահայտում. Ժամանակ

՛՛Ժամանակի՛՛ տեղեկություններով` Մարզահամերգային համալիրի աճուրդի պատմությունը ֆինանսական սկանդալ է բացահայտում: Ինչպես հայտնի է, Մարզահամերգային համալիրը 2005 թվականին վաճառվել է ԲԱՄՕ ընկերության սեփականատեր Մուրադյան եղբայրներին: Նախկինում Ռուսաստանի Դաշնության կողմից ՀՀ-ին տրամադրված 500 մլն ԱՄՆ դոլար վարկից 2009թ. կառավարությունը 20 մլն ԱՄՆ դոլար է տրամադրում Մարզահամերգային համալիրի հետ իրավական կապ չունեցող մի կազմակերպության, որի դիմաց գրավադրվում են […]

Ազգային ժողովի արտոնյալները. Հրապարակ

Հանրապետական հանրահայտ գեներալ-պատգամավորներ Մանվել Գրիգորյանն ու Սեդրակ Սարոյանը, ինչպես նաև Մհեր Սեդրակյանը շարունակում են մնալ արտոնյալ և օգտվել ոչ օրինական կարգով իրենց ընձեռված արտոնություններից։ Այսինքն՝ Հովիկ Աբրահամյանի ժամանակ ստացած ՛՛դաբրոն՛՛ գործում է նաև Գալուստ Սահակյանի օրոք։ Խոսքը վերջիններիս ավտոմեքենաների՝ ԱԺ տարածք մուտք գործելու մասին է։ Բանն այն է, որ Ազգային ժողովի դարպասներից ներս կարող են […]

Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՕԵԿ-ից դուրս եկածներին. Հրապարակ

Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՕԵԿ-ից դուրս եկածներին, նրանց առաջարկվե՞լ է մտնել ՀՀԿ: ԱԻ նախարար Արմեն Երիցյանը երեկ ՛՛Հրապարակի՛՛ թղթակցի հետ զրույցում ասել է, որ դեռ ոչ մի առաջարկ չի ստացել: Իսկ այն հարցին, թե իրեն ստիպողաբար ՀՀԿ-ացնելու վտանգը չի՞ սպառնում, պատասխանել է. ՛՛Չեմ կարծում, որովհետև կարևորն այն է, որ դու քո առջև դրված խնդիրը կատարես, […]

Վերնիսաժի կրակոցների միջադեպի հետ կապված անսպասելի ու կտրուկ զարգացումներ. Ժողովուրդ

Վերնիսաժի հարակից տարածքում մայիսի 17-ին տեղի ունեցած կրակոցների հետքերով, համաձայն ՛՛Ժողովուրդ՛՛-ի տեղեկությունների՝ անսպասելի ու կտրուկ զարգացումներ կարող են տեղի ունենալ: Նախ՝ հիվանդանոցից փախուստի փորձ է կատարել Կարո Կարապետյանի փեսայի մեքենայի դիմացը կտրած վիրավոր երիտասարդներից մեկը, ինչը, սակայն, կանխել են ոստիկանները: Բացի այդ, ՛՛Ժողովուրդ՛՛-ը պարզել է, որ կրակոցների հեղինակի` Գոռ Առաքելյանի դուստրը՝ 2,8 տարեկան Լիլի Առաքելյանը, […]

Նախարարից խորհրդական դառնալը բարերար ազդեցություն է թողել Ա. Մովսիսյանի վրա. Հայկական ժամանակ

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Արմեն Մովսիսյանի դեպքում նախարարից խորհրդական դառնալը բարերար ազդեցություն է թողել նրա նյութական վիճակի վրա․ 13 տարի լինելով ՛՛ամենայուղոտ՛՛ գերատեսչություններից մեկի ղեկավարը՝ նա օգտվում էր, մեղմ ասած, շատ մեղմ ասած՝ համեստ մեքենայից սովորական ՛՛Շկոդայից՛՛, որը թերևս եվրոպական արտադրության ամենաէժան մեքենաներից է՝ 25-30 հազար դոլար արժողությամբ։ Այս մեքենան ՀՀ նախարարներին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ԱպրիլիՀունիսի