11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Մարզահամերգային համալիրի աճուրդը ֆինանսական սկանդալ է բացահայտում. Ժամանակ

՛՛Ժամանակի՛՛ տեղեկություններով` Մարզահամերգային համալիրի աճուրդի պատմությունը ֆինանսական սկանդալ է բացահայտում: Ինչպես հայտնի է, Մարզահամերգային համալիրը 2005 թվականին վաճառվել է ԲԱՄՕ ընկերության սեփականատեր Մուրադյան եղբայրներին:

Նախկինում Ռուսաստանի Դաշնության կողմից ՀՀ-ին տրամադրված 500 մլն ԱՄՆ դոլար վարկից 2009թ. կառավարությունը 20 մլն ԱՄՆ դոլար է տրամադրում Մարզահամերգային համալիրի հետ իրավական կապ չունեցող մի կազմակերպության, որի դիմաց գրավադրվում են համալիրի շենք-շինությունները: Ընկերությունը չի կարողանում ժամանակին մարել վարկը, եւ ստեղծված իրավիճակի պատճառով բավական երկար ժամանակ դատական գործընթացներ են լինում: Փաստաթղթերով, սակայն, Մարզահամերգային համալիրը վարկի հետ կապված որեւէ պատասխանատվություն չէր կրում:

20 մլն դոլար պետական վարկի խնդիրը լուծելու համար որոշվում է համալիրի սեփականատեր ընկերությանը բյուջետային վարկ տրամադրելով մարել նախկին բանկային պարտավորությունները` այն պայմանով, որ համալիրի ի պահ հանձնված 75% բաժնետոմսերը վերադարձվեն Մարզահամերգային համալիրին: Ուշագրավն այն է, որ համալիրին տրամադրված բյուջետային վարկը բյուջեում չի երեւում:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ