15 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Ազգային ժողովի արտոնյալները. Հրապարակ

Հանրապետական հանրահայտ գեներալ-պատգամավորներ Մանվել Գրիգորյանն ու Սեդրակ Սարոյանը, ինչպես նաև Մհեր Սեդրակյանը շարունակում են մնալ արտոնյալ և օգտվել ոչ օրինական կարգով իրենց ընձեռված արտոնություններից։ Այսինքն՝ Հովիկ Աբրահամյանի ժամանակ ստացած ՛՛դաբրոն՛՛ գործում է նաև Գալուստ Սահակյանի օրոք։

Խոսքը վերջիններիս ավտոմեքենաների՝ ԱԺ տարածք մուտք գործելու մասին է։ Բանն այն է, որ Ազգային ժողովի դարպասներից ներս կարող են մտնել միայն ԱԺ այն պատգամավորների մեքենաները, որոնց օրենքով սահմանված կարգով հատկացվում է ծառայողական պետհամարանիշ, սակայն ոչ թե օօ 11 սերիայով, որից օրենքով հասնում է բոլոր պատգամավորներին, այլ օօ 01 սերիայով, որոնցից, ծառայողական ավտոմեքենայի հետ մեկտեղ, տրամադրվում է միայն ԱԺ աշխատակազմի անդամներին, խորհրդարանական խմբակցություններին և հանձնաժողովների նախագահներին ու տեղակալներին:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ