Գործնական պարապմունք ոստիկանությունում

Մայիսի 21-ին տեղի ունեցավ հերթական գործնական պարապմունքը, որը վարում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենատ Հունան Պողոսյանը: Մասնակցում էին ոստիկանության կենտրոնական ապարատի ստորաբաժանումների ղեկավարներ, գլխավոր վարչությունների, վարչությունների, տարածքային բաժինների պետեր: Անդրադառնալով ոստիկանության ստորաբաժանումների եւ ծառայությունների աշխատանքին եւ հանրապետության օպերատիվ իրավիճակին՝ Հունան Պողոսյանը վերստին կարեւորեց օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքի անվերապահ կենսագործումը, որպես ոստիկանության գործունեության […]