14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Գործնական պարապմունք ոստիկանությունում

Մայիսի 21-ին տեղի ունեցավ հերթական գործնական պարապմունքը, որը վարում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենատ  Հունան Պողոսյանը: Մասնակցում էին ոստիկանության կենտրոնական ապարատի ստորաբաժանումների ղեկավարներ, գլխավոր վարչությունների, վարչությունների, տարածքային բաժինների պետեր:

Անդրադառնալով ոստիկանության ստորաբաժանումների եւ ծառայությունների աշխատանքին եւ հանրապետության օպերատիվ իրավիճակին՝ Հունան Պողոսյանը վերստին կարեւորեց օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքի անվերապահ կենսագործումը, որպես ոստիկանության գործունեության գլխավոր ելակետ ու նպատակ:

Հունան Պողոսյանը տարածքային բաժինների ղեկավարներից պահանջեց անհանդուրժող լինել հանցավոր հակումներ ունեցողների, սեփական անձը օրենքից վեր դասելու ցանկացած փորձի, ինչպես եւ ոստիկանին անհարիր պահվածքի դրսեւորումների նկատմամբ:

Ոստիկանության պետի առաջին տեղակալը մանրամասն վերլուծեց տարածքային բաժինների գործունեությունը եւ ընդգծեց հատկապես ոստիկանության Երեւան քաղաքի ու ենթակա ստորաբաժանումների աշխատանքը բարելավելու անհրաժեշտությունը:

Հունան Պողոսյանը կոնկրետ հանձնարարականներ տվեց տարածքային բաժինների պետերին, իսկ կենտրոնական ապարատի ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին համապատասխան ոլորտների վերաբերյալ իրենց դիտարկումները եւ առաջարկեցին թերությունների վերացման ուղիներ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ