08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 20, 2014

Գորիսի քաղաքապետի պայքարից հրաժարվեց Տիգրան Կարապետյանը

Քիչ առաջ Սյունիքի թիվ 37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ինքնաբացարկի դիմում է ներկայացրել նաեւ “Գամմա” ԲԲԸ գործադիր տնօրեն, անկուսակցական Տիգրան Կարապետյանը:  Նա Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում նշեց, որ զբաղված է եւ չի կարող պատասխանել մեր հարցերին՝ ավելացնելով, որ պատճառների մասին կխոսի ավելի ուշ: Նշենք, որ այսօր ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել նաեւ ՀՀԿ-ական, “Վարարարկն”-ի գործադիր տնօրեն Արա Բուդաղյանը: […]

Ո՞վ է նշանակել Կառավարության նոր կադրերին

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ցիտելով օրենսդրությունը՝ նշեց, որ Կառավարության անդամը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: ՛՛Ձեր Կառավարությունում չկա՞ն անդամներ, որ զբաղվում են ձեռնարկատիրական գործունեությամբ՛՛,-հարցրեց նա, ապա նկատեց. ՛՛Ականջալուր լինելու սկզբունքով՝ բոլորը շատ վատ են արտահայտվում Ձեր նշանակած կադրերի մասի, շատ վատ: Հատկապես նոր նշանակված որոշ կադրեր Ձե՞ր առաջարկով […]

Հայաստանի առաջնությունից հավաքական է հրավիրվել 10 ֆուտբոլիստ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը հրավեր էր ուղարկել Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու այն ֆուտբոլիստներին, որոնք հանդես են գալիս արտերկրում: Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, Բեռնար Շալանդը առաջիկա ընկերական խաղերին նախապատրաստվող Հայաստանի ազգային հավաքականի մարզական հավաքին է հրավիրել Հայաստանի առաջնությունում հանդես եկող հետևյալ ֆուտբոլիստներին. Գևորգ Կասպարով (Միկա) Արսեն Բեգլարյան (Գանձասար)                 […]

Հովիկ Աբրահամյանը սկսում է իր շրջապատից

Ազգային ժողովում այսօր քննարկվում է Կառավարության ծրագիրը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկայացնելով ծրագիրն՝ այն բնութագրեց որպես իրատեսական, խստապահանջ և ականջալուր՝ հանրային մտահգությունների ու քաղաքական ուժերի բարձրացրած բոլոր հարցադրումների քննարկմանը: Նա նշեց, որ նոր Կառավարությունն ապահովելու է մինչ այս եղած ծրագրի միտումները, ՛՛սակայն ունի նոր ասելիք՝ դրանք իրագործելու մեխանիզմների ու գործիքների առումով: Ես դա կանվանեի ռեսուրսների կիրառում […]

Հնդկաստանում 17 մարդ է զոհվել է ավտոբուսի` կիրճն ընկնելու հետեւանքով /վիդեո/

Հնդկաստանի հյուսիսում Ջամմու եւ Քաշմիր նահանգի Ռամբամ շրջանում տեղի ունեցած վթարի հետեւանքով առնվազն 17 մարդ զոհվել է, 34-ը` վիրավորվել: ­­Զոհերի թվում են 6 կանայք եւ երեխաներ, 17 վիրավորներ գտնվում են ծանր վիճակում: Նախնական տվյալներով, ավտոբուսի վարորդը կտրուկ շրջադարձի պահին կորցրել է մեքենայի ղեկավարումը, որի հետեւանքով տրանսպորտային միջոցը 121 մետր բարձրությունից գլորվել է կիրճը: Մահացու ելքով […]

ՀՀԿ-ը քվորում ապահովելու խնդիր չունի

՛՛ԿԲ-ն ամենապաքաղաքկանացված կառույցներից մեկն է ՀՀ-ում՛՛,-այսօր Ազգային ժողովոի նիստում ԿԲ նախագահի պաշտոնում Արթուր Ջավադյանի թեկնածության քննարկման ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Անդրադառնալով ընդդիմությանն տեսակետին, թե ԿԲ-ը ուղղորդում է տնտեսության զարգացումը՝ նա նշեց. ՛՛Անհանգստություն կար, որ մեծ լիազորություններ են տվել ԿԲ-ին ու նսեմացրին Ֆին.նախի քիչ լինելը, առաջարկ կար կրճատել ԿԲ-ի լիազորություններևը: Մենք ոչ թե […]

Ռուսաստանի նվերը Հայաստանին

Արեւելյան Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերին նվիր­ված չորրորդ կոնֆերանսի շրջանակներում մայիսի 13-ին տեղի ունեցավ ՀՀ-ում  ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդմանն ուղղ­ված Ռուսաստանի Դաշնութ­յան աջակցության ծրագրի շրջա­նակնե­րում ձեռք բերված շար­ժական բժշկաախտ­որոշիչ համա­լիրի ներ­կա­յացման եւ Հայաս­տանին դրա հանձնման հան­դիսավոր արարո­ղու­թ­յունը:    Արա­րո­­ղությանը մաս­նակ­ցում էին ՌԴ վարչապետի օգնական, ակա­դեմի­կոս Գենադի Օնիշչեն­կոն, Ռու­սաս­տանի Դաշ­նութ­յան սպառողների իրավունքների պաշտ­պա­նության ոլորտում հսկողություն իրականացնող դաշնային […]

Բուդաղյանը հրաժարվեց, ինքնաբացարկ է ներկայացնելու նաեւ Տիգրան Կարապետյանը

Գորիսի քաղաքապետի թեկնածու “Վարարակն” ՍՊԸ տնօրեն, ՀՀԿ-ական  Արա Բուդաղյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել թիվ 37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:  Հիշեցնենք, որ Արա Բուդաղյանը անցած տարի հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ սպանված Ավետիք Բուդաղյանի եղբայրն է:  Բուդաղյան եղբայրներից մեկն էլ` Արտակ Բուդաղյանը, վիրավորվել էր: Կալանավորվել էին Սուրիկ Խաչատրյանի որդին եւ թիկնապահը, սակայն գործը կարճվեց: […]

Ուորլիքն ասել է այն, ինչը չի հերքում ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը.Արսեն Խառատյան

Այսօր “Մեդիա կենտրոնում” կայացավ  “Հայաստանն արտաքին քաղաքական նոր շրջափուլում”թեմայով քննարկում:  “ԼՂՀ խնդրի լուծման հարցի ակտիվացման համար մի քանի դրդապատճառներ կան. ԱՊՀ տարածաշրջանի զարգացումներ, ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների սրում, Հայաստանի իշխանության անհասկանալի և փոփոխական դիրքորոշում”, – նշեց քաղաքագետ, “Հայազն” կուսակցության անդամ  Արմեն Աղայանը: ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը  օրերս իր հայտարարության մեջ նշել էր, որ պետք է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ԱպրիլիՀունիսի