17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ռուսաստանի նվերը Հայաստանին

Արեւելյան Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերին նվիր­ված չորրորդ կոնֆերանսի շրջանակներում մայիսի 13-ին տեղի ունեցավ ՀՀ-ում  ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդմանն ուղղ­ված Ռուսաստանի Դաշնութ­յան աջակցության ծրագրի շրջա­նակնե­րում ձեռք բերված շար­ժական բժշկաախտ­որոշիչ համա­լիրի ներ­կա­յացման եւ Հայաս­տանին դրա հանձնման հան­դիսավոր արարո­ղու­թ­յունը:

   Արա­րո­­ղությանը մաս­նակ­ցում էին ՌԴ վարչապետի օգնական, ակա­դեմի­կոս Գենադի Օնիշչեն­կոն, Ռու­սաս­տանի Դաշ­նութ­յան սպառողների իրավունքների պաշտ­պա­նության ոլորտում հսկողություն իրականացնող դաշնային ծառայության (Ռոսպոտրեբ­նադզոր) ղեկավար Աննա Պոպովան, ՌԴ ֆինանսների նա­խա­րարի տեղակալ Ս.Ստորչակը, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրա­գրի գոր­ծադիր տնօրենի ծրագրային հարցե­րով օգնական, ՄԱԿ-ի գլխա­վոր քարտուղարի օգնական Լ.Լոուրեսը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արման Բաբլոյանի գլխավորած պաշտոնական պատվի­րա­կության ան­դամներ, կոնֆերանսի այլ մասնակիցներ:

   Բժշկական ծառայությունների մոտեցումը բնակչությանը եւ վարակիչ հիվան­դությունների աշխորոշման ու բուժման ժամանակակից մոտեցումները Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդմանն ուղղված համընդհանուր ջանքերի կարեւոր բաղկացուցիչներից են: Կլինիկայի շահագործումը թույլ կտա առավելագույնս մոտեցնելու ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, վիրուսային հեպատիտների հետ կապված ծառայությունները դրանց կարիքն ունեցողներին, զգալիորեն կմեծացնի խորհրդատվության ու հետազոտության հասանելիությունը, ինչն էլ իր հերթին կնպաստի ՄԻԱՎ-ի վաղ ախտորոշման բարելավմանը, բուժման ու խնամքի ժամանակին տրամադրմանը:

   Շարժական կլինիկան օգտագործվելու է ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի կողմից խոցելի բնակ­չությանը, մասնավորա­պես Հայաստանի մարզերում աշ­խա­տանքային միգրանտ­ներին ու նրանց ընտա­նիք­ներին ան­վճար հիմունք­ներով բժշկական ծառայութ­յուններ տրամադրելու համար՝ պահպանելով կամավորության ու գաղտնիության սկզբունքները:

Հ  անդիսավոր արարողության ժամանակ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը ՀՀ առողջապահության նախարարության անունից շնորհակալություն հայտնեց Ռուսաստանի Դաշնության կառավարությանը, Ռոս­պոտ­րեբ­նադզորին եւ ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի գործընկերներին, որոնք այսպիսի հրաշալի նվեր մատուցեցին Հայաստանին, ինչն անկասկած զգալի ներդրում կունենա ՀՀ կառավարության կողմից հաստատված ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ազգային ծրագրի իրականացման գործում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ