17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հովիկ Աբրահամյանը սկսում է իր շրջապատից

Ազգային ժողովում այսօր քննարկվում է Կառավարության ծրագիրը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկայացնելով ծրագիրն՝ այն բնութագրեց որպես իրատեսական, խստապահանջ և ականջալուր՝ հանրային մտահգությունների ու քաղաքական ուժերի բարձրացրած բոլոր հարցադրումների քննարկմանը:

Նա նշեց, որ նոր Կառավարությունն ապահովելու է մինչ այս եղած ծրագրի միտումները, ՛՛սակայն ունի նոր ասելիք՝ դրանք իրագործելու մեխանիզմների ու գործիքների առումով: Ես դա կանվանեի ռեսուրսների կիրառում ու կարողությունների գիտակցում՛՛:

Վարչապետը շեշտեց՝ Կառավարությունը պատրաստ է խթանել ցանկացած գործարարի, ձեռք կմեկնի այն քաղաքացուն, ով դրա կարիքը կունենա, բայց դա կլինի բաց ու թափանցիկ, հրապարակային ձևով: ՛՛Եթե տնտեսական աճի ու աշխատատեղերի ավելացման համար պետք լինեն հարկային արտոնություններ ու դրամաշնորհներ, դրանք կլինեն, բայց կլինեն հրապարակային ու օրենսդրության սահմաններում՛՛,-նկատեց նա:

Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ ուշադրություն է  դարձվելու, ՏՄՊՊՀ-ի օրենսդրությանը, բնակչությանն անհանգստացնող ճանապարհային երթևեկության կանոնների զանցանքի չափի անհամաչափությանը, կրթության ու առողջապահության ոլորտների հավասարաչափ զարգացվածությանը Երևանում ու մարզերում:

Նա նշեց, որ վերահսկողական գործառույթները չեն տրվում ընդդիմությանը, քանի որ այսօրվա խորհրդրանական ուժերը շարժվում են ՛՛ինչքան վատ, այնքան լավ՛՛ սկզբունքով:  ՛՛Քաղաքացին է մեր ուշադրության կենտրոնը, նրա մտահոգություններն են մեր ուշադրության առարկան: Մենք անելու ենք ամեն ինչ, որ պայքարենք արտագաղթի դեմ: Մեկ հարվածով կամ գործիքով, իհարկե, դա անհնար է վերացնել: Կառավարությունն իր ջանքերն ուղղելու է ՀՀ քաղաքացու ստեղծագործ աշխատանքը իր հայրենիքում իր ապագան կերտելու գործընթացին՛՛,- ասաց նա` հավելելով, որ Կառավարությունը խնդիրների լուծման համար ակնկալում է քաղաքական ուժերի ու հասարակության աջակցությունը: Նա նշեց, թե զոռբայությամբ, իշխանական լծակներով երկրում ոչ ոք չի կարող յուրացնել ուրիշի ունեցվածքը, բիզնեսը, ապա ընդգծեց, թե ինքը առավել խստապահանջ է լինելու իր մերձավորների նկատմամբ ու դա պահանջելու է նաև Կառավարության անդամներից:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ