08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 20, 2014

“Նրանք լինեին իմ տեղը, ի՞նչ կանեին” /վիդեո/

“Հարսնաքարի”  գործով ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի մորը` Նունե Մարգարյանին, երեկ  հրավիրել են ոստիկանության Նոր Նորքի վարչական շրջանի քննչական բաժին՝ որպես կասկածյալ: Նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ ` ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը): Հիշեցնենք, որ երբ հրապարակվում էր վճիռը, ամբաստանյալների հարազատների, մասնավորապես Գարիկ Մարգարյանի մայրը սկսեց անվայել խոսքեր ասել: […]

Թեւան Պողոսյանը մեջբերեց վիրտուալ ընկերոջը

Ազգային ժողովի “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին. “Երեկ մի քանի տող առանձնացրեցի իմ վիրտուալ ընկերներից մեկի գրառումից: Որոշեցի այստեղ կարդալ: Չնայած ասելիքս որեւէ քաղաքական ուղերձ չի պարունակում, այնուամենայնիվ հույս ունեմ, որ այս ամբիոնի ուժով այն կհասնի շատ մարդկանց, հատկապես երիտասարդների: Իսկ ասելիքն այն մասին է, թե ինչը հնարավոր չէ ու ինչն […]

Բրիլիանտ կանաչը կամ զելյոնկան արգելված դեղամիջո՞ց /վիդեո/

Ջրծաղիկով հիվանդի վերքերը մշակվում են բրիլիանտ կանաչ (զելյոնկա) քսուքով: Վերջին տարիներին բժիշկները խորհուրդ չեն տալիս այս դեղամիջոցը, պատճառաբանելով , որ այն անտեղի չորացնում է մաշկը: Նույնիսկ կան պնդումներ, որ այս դեղամիջոցը պետք է հանել դեղամիջոցների ցանկից: Այս դեղամիջոցի ազդեցության մասին Henaran.am-ի թղթակիցը զրուցեց  բժիշկ, համաճարակաբան Կարինե Քոչարյանի հետ: Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

Րաֆֆին չի՞ լքի կուսակցությունը

ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն այսօր լրագրողների հետ զրույցում հաստատեց լուրերը, որ հունիսին համագումար է նախատեսված: ՛՛Թե ինչ օրակագ ենք ունենալու, ստանդարտ օրակարգ է, հաշվետվություն՛՛,-ասաց նա: Ինչ վերաբերում է լուրերին, որ համագումարի ընթացքում հայտարարվելու է, որ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվելու է այս պարտականությունները կատարելուց ու երկրից հեռանալու է, ապա Հակոբյանն ասաց. ՛՛Առաջին անգամ […]

Հանդիպել են Տեր-Պետրոսյանն ու Ծառուկյանը

Մայիսի 20-ին տեղի է ունեցել Առաջին նախագահ, Հայ Ազգային Կոնգրեսի նախագահ Լեւոն Տեր -Պետրոսյանի եւ ԲՀԿ Նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը: Հանդիպմանը, որին մասնակցել են նաեւ ԲՀԿ-ից `Վարդան Օսկանյանն ու Ստեփան Մարգարյանը եւ Հայ Ազգային Կոնգրեսից` Լեւոն Զուրաբյանն ու  Արամ Մանուկյանը, քննարկվել են երկրում ստեղծված իրավիճակը, երկու քաղաքական ուժերի միջեւ համագործակցությունը, ինչպես նաեւ խորհրդարանական ոչ-իշխանական ուժերի […]

Ադրբեջանում սպանել են զինվորի` ներքին օրգանները վաճառելու համար

Ադրբեջանում սպանված զինվոր Օրհան Ալիևի հայրը` Շիրազի Ալիևը, պնդում է, որ իր որդուն սպանել են ներքին օրգանները վաճառելու նպատակով: Haqqin.az-ը հայտնում է, որ զինվորը սպանվել է 2013 թ.-ի դեկտեմբերին: Նրա հոր խոսքով, Նավթալանի զորամասում սպանված որդու դիակը հրամանատարի հրահանգով անմիջապես տեղափոխվել է դիահերձարան, որտեղ էլ դուրս են բերվել զինծառայողի ներքին օրգանները: Ալիևը հայտնել է, որ […]

Չափազանց վտանգավոր մոտեցում է. Ռ. Հակոբյան

՛՛Առաջին անգամ Մինսկի խումբը բացահայտ հայտարարում է, որ ստատուս-քվոն պետք է փոխվի, որովհետև խոչընդոտում է հակամարտության կարգավորմանը՛՛,- այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցութան ղեկավար Ռուբիկ Հակոբյանը՝ նման եզրահանգման գալով ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի և ապա արդեն Մինսկի խմբի նույնաբովանդակ հայտարարությունից։ Հակոբյանը նշեց, որ Ջեյմս Ուորլիքը բավական հետաքրքիր հայտարարություն արեց, առաջին՝ որ ըստ էության ստատուս […]

Ուկրաինացի կանայք վռնդում են իրենց քաղաքից ահաբեկիչներին/վիդեո/

Ուկրաինական Կրամատորսկում մի քանի ուկրաինուհիներ փորձել են դուրս քշել իրենց շրջանից գեորգիևյան ժապավեն կրող ահաբեկիչներին, գրում է УНИАН-ը: Նրանք սկսել են զանգահարել նաև թեժ գծին` կանչելով ուկրաինացի իրավապահներին և պահանջելով պաշտպանելով իրենց ահաբեկիչներից: Որոշ ժամանակ անց միկրոավտոբուսում գտնվող տղամարդիկ հեռացել են տեղանքից:

Կշարունակվի նման անպատասխանատու վիճակ

՛՛Հանրության մոտ տպավորություն է ստեղծվել, թե Սահմանադրական բարեփոխումների նպատակը ուղղված է գործող իշխանության վերարտադրմանը: Թեկուզ եթե այդպիսի մտադրություն կա ներկա իշխանության մեջ, ապա հանրությունը և քաղաքական ուժերը պետք է համախմբվեն այն գաղափարի շուրջ, որ թույլ չտան, որ ներկա իշխանությունները կարողանան բոլոր հնարավոր քայլերն իրականացնեն, վերարտադրվելու համար՛՛,- այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Մինասյանը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ԱպրիլիՀունիսի