09 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Ադրբեջանում սպանել են զինվորի` ներքին օրգանները վաճառելու համար

Ադրբեջանում սպանված զինվոր Օրհան Ալիևի հայրը` Շիրազի Ալիևը, պնդում է, որ իր որդուն սպանել են ներքին օրգանները վաճառելու նպատակով:

Haqqin.az-ը հայտնում է, որ զինվորը սպանվել է 2013 թ.-ի դեկտեմբերին: Նրա հոր խոսքով, Նավթալանի զորամասում սպանված որդու դիակը հրամանատարի հրահանգով անմիջապես տեղափոխվել է դիահերձարան, որտեղ էլ դուրս են բերվել զինծառայողի ներքին օրգանները: Ալիևը հայտնել է, որ իրենք անգամ տեղյակ չեն եղել իրենց որդու մահվան մասին և, բնականաբար, համաձայնություն չէին տվել ներքին օրգանների դուրս բերմանը:

Պաշտոնապես հաղորդվել է, որ զինծառայողը մահացել է սրտային անբավարարությունից: Հոր համոզմամբ, որդուն սպանել են, քանի որ նա չէր ծխում կամ խմում: Ալիևը հայտնել է նաև, որ սպանությունից հետո բոլոր ծառայակիցները ցուցմունք են տվել, որ իր որդին մահացել է քնած վիճակում, սակայն երբ ապացուցվել է, որ մահից 10 րոպե առաջ նա խոսել է իր եղբոր հետ, նույն զինծառայողները փոծել են ցուցմունքները, սակայն չեն ենթարկվել պատասխանատվության:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ