17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Չափազանց վտանգավոր մոտեցում է. Ռ. Հակոբյան

՛՛Առաջին անգամ Մինսկի խումբը բացահայտ հայտարարում է, որ ստատուս-քվոն պետք է փոխվի, որովհետև խոչընդոտում է հակամարտության կարգավորմանը՛՛,- այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցութան ղեկավար Ռուբիկ Հակոբյանը՝ նման եզրահանգման գալով ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի և ապա արդեն Մինսկի խմբի նույնաբովանդակ հայտարարությունից։

Հակոբյանը նշեց, որ Ջեյմս Ուորլիքը բավական հետաքրքիր հայտարարություն արեց, առաջին՝ որ ըստ էության ստատուս – քվոն այլևս խոչընդոտում է Արցախյան հակամարտության լուծմանը, երկրորդ՝ որպես ճանապարհային քարտեզ առաջարկվում էր նախ տարածքների վերադարձմանը տալ առաջնահերթությունը, իսկ այդ տարածքները բնորոշվում էին որպես օկուպացիոն , մյուսը՝ կամարտահայտության հարցը: ՛՛Ճիշտ է, նա ներկայացրեց դա որպես իր պետության մասնավոր դիրքորոշում, բայց պարզվեց շատ կարճ ժամանակ հետո Մինսկի խումբը նույնպես հանդես եկավ հայտարարությամբ և գրեթե բառացիորեն կրկնեց այն, ինչ կար ամերիկյան համանախագահի հայտարարության մեջ՛՛,-նշեց նա։

Հակոբյանի խոսքով՝ արդեն առաջին պլան է մղվում հենց այն ձևաչափը, որ իրենց իսկ բնորոշմամբ օկուպացված տարածքները պետք է վերադարձվեն։ ՛՛Չափազանց վտանգավոր մոտեցում է. աշխարհի ուժեղներն այսօր իրար հետ հարցեր են լուծում, այդ հարցերը լուծվում են Հյուսիսային Աֆրիկայում, Միջին Արևելքում, Արևելյան Եվրոպայում, և կարծես թե պատերազմական գործողությունների դաշտն ինչ-որ տեղ կամաց- կամաց տեղափոխվում է մեր տարածաշրջան՛՛,-նկատեց նա։

 Հակոբյանը ողջունում է Ղարաբաղի իշխանության և հասարակության այն ակտիվ դիրքորոշումը, ինչով նրանք դիմավորեցին Մինսկի խմբի համանախագահներին. ՛՛ԼՂ ժողովուրդն իր իշխանության պես արտահայտում է տրամադրություն, որ բացառվում է առանց իրենց մասնակցության որևէ հարց լուծել: Կարծում եմ՝ մեր իշխանությունները պետք է առաջնահերթ և բացահայտ ամեն ինչ անեն, որ Ղարաբաղը դառնա կողմ այս հակամարտության՛՛։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ