14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Հնդկաստանում 17 մարդ է զոհվել է ավտոբուսի` կիրճն ընկնելու հետեւանքով /վիդեո/

Հնդկաստանի հյուսիսում Ջամմու եւ Քաշմիր նահանգի Ռամբամ շրջանում տեղի ունեցած վթարի հետեւանքով առնվազն 17 մարդ զոհվել է, 34-ը` վիրավորվել:

­­Զոհերի թվում են 6 կանայք եւ երեխաներ, 17 վիրավորներ գտնվում են ծանր վիճակում:

Նախնական տվյալներով, ավտոբուսի վարորդը կտրուկ շրջադարձի պահին կորցրել է մեքենայի ղեկավարումը, որի հետեւանքով տրանսպորտային միջոցը 121 մետր բարձրությունից գլորվել է կիրճը:

Մահացու ելքով ավտովթարների քանակով Հնդկաստանն աշխարհում առաջին հորիզոնականն է զբաղեցնում: 2011թ. երկրի ճանապարհներին տեղի ունեցած վթարները 140 հազար մարդու կյանք են խլել, 2012թ` ավելի քան 150 հազար:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ