07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Մարտի 19, 2014

Որոշվեց. երբ կդրվի կառավարության անվստահության հարցը

ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունները քիչ առաջ ավարտեցին դռնփակ նիստը, որից հետո լրագրողների հետ հետ զրույցում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասաց, որ բավական արդյունավետ քննարկում է  եղել: ՛՛Ապրիլի 28-ի քառօրյայում կդնենք կառավարության անվստահություն հայտնելու հարցը՛՛,-տեղեկացրեց Զուրաբյանը՝ հավելելով, որ այդ ուղղությամբ ստորագրահավաք են սկսելու, որպեսզի հարցը ներկայացնեն ԱԺ նիստում: Նա նշեց, որ նախագծում կներկայացվի նաև […]

Եվրոպայում չեն սպասում, պետք է օգտագործել անհատական շուկան

Տնտեսագիտության դոկտոր, ԲՀԿ անդամ Վարդան Բոստանջյանի կարծիքով, Հայաստանը հանգրվանելով Մաքսային միությունում, Հայաստանը հնարավորություն կստանա պոտենցիալը օգտագործել: “Այսինքն, ծառայացնի իր շահերին, ինչու չէ նաեւ ազգային անվտանգության նկատառումներով: Ես ինքս բազմիցս մասնակցել եմ Եվրոպական ասոսացման քննարկմանը՝ հասկացել եմ, որ մեր ապրանքները իրացնենք անհատակ շուկայում, որը Ռուսաստանինն է”,-ասաց նա: Բոստանջյանի չի կիսում այն տեսակետը, թե Եվրոպայում նստած սպասում […]

Թայվանում 2 500 ուսանող գրավել են երկրի խորհրդարանը

Թայվանում 2 500 ուսանող գրավել է երկրի խորհրդարանի շենքը` դժգոհելով Չինաստանի հետ կնքած առեւտրային համաձայնագրից, տեղեկացնում է Газета.Ru-ն: Բախումների արդյունքում 38 ոստիկան է վիրավորվել, ակտիվիստներից 4-ը ձերբակալվել են: Առեւտրի համաձայնագիրը կնքվել է դեռեւս նախորդ տարվա ամռանը, սակայն թայվանցիները ոչ մի կերպ չեն ցանկանում, որպեսզի այն իրագործվի:

“Շտապ” օգնության մեքենային անգամ չէին ուզում ճանապարհ տալ

7 գյուղերի բնակիչները շարունակում են փակ պահե Երևան-Ապարան միջպետական ճանապարհը: Այս պահին ոստիկանության աշխատակիցները փորձում են համոզել բացել ճանապարհը, բացատրելով որ այն կարևոր ռազմավարական նշանակություն ունի: “Իմ 26 թոռներն էլ իմ համար են ռազմավարական, ուզում էք ճամփա բացենք ուրեմն մեզ հաշվի առեք: Մինչև վարչապետը չգա ճանապարհ բացող չկա”,-բղավում է տարեց գյուղացին: Գյուղացիները գտնում են, որ […]

Ղրիմը չի կարող նախադեպ լինել. նախկին արտգործնախարար

ՀՀ նախկին արտգործնախարար, Ազգային ժողովի պատագամավոր Ալեքսանդր Արզումանյանը կասկածի տակ է դնում Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի՝ Ղրիմի հանրաքվեն ողջունելու մասին որոշման ինքնուրույնությունը: Վերջինս զարմացել է առաջին օրվա ռեակցիայից, բայց եւ այնպես ողջունում է:   “ Բայց երեկ մի տոնախմբություն էր, մի բան, ասես ԼՂ–ն ընդունել են ՄԱԿ–ի անվտանգության խորհուրդ”,– ասաց նա՝ անդրադառնալով Ստեփանակերտում կայացած տոնախմբությանը: Այն, որ […]

Հավակնորդների մրցաշար. Արոնյան-Անդրեյկին/ուղիղ/

Խանտի-Մանսիսկում այսօր կկայանում է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի 6-րդ տուրը: Լեւոն Արոնյանը սպիտակներով խաղում է Անդրեյկինի հետ: Պարտիային կարող եք հետեւել այստեղ: Այսօր մյուս պարտիաներում կհանդիպեն Անանդ-Կարյակին, Մամեդյարով-Սվիդլեր եւ Տոպալով-Կրամնիկ զույգերը: 5-րդ տուրից հետո մրցաշարի առաջատարը Անանդն է, ով ունի 3.5 միավոր: Երեք շախմատիստներ` Արոնյանը, Սվիդլերը եւ Կրամնիկը, ունեն 3-ական միավոր:

Ղրիմի վերամիավորումը Ռուսաստանի հետ ռազմաստրատեգիական առումով հարված էր Թուրքիայի համար

“Իրավունք”-ը  գրում է. Թուրքիայի վարչապետ Էրդողանը հայտարարել է, թե Թուրքիան չի ճանաչում Ղրիմի ինքնորոշումը եւ կպաշտպանի Ղրիմի թաթարներին, ինչպես նաեւ, ըստ էության, սպառնացել է, որ կփակի Ռուսաստանի առաջ Սեւ ծովի մուտքը: Թե ի՞նչ հունով կընթանան Ռուսաստան-Թուրքիա այսպիսի քաղաքական զարգացումները, “Իրավունքը” հետաքրքրվեց Հայաստանի ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆԻՑ. – Ղրիմի վերամիավորումը Ռուսաստանի հետ ռազմաստրատեգիական առումով […]

Սևանա լիճը ադամանդ չէ թագի վրա, որ նայենք, հիանանք

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանն այսօր ԱԺ-ում Սևանա լճի հետ կապված քննարկման ժամանակ բարձրաձայնեց իր մտագոհության մասին. ՛՛Սևանա լիճը ադամանդ չէ թագի վրա, որ նայենք հիանանք, ուստի երբ պետք է, ժողովուրդը պետք է օգտվի նրանից: Ծանր վիճակում Սևանա լիճը կերակրեց ժողովրդին ձկով, բայց հետագա տարիներին ժողովուրդը հետ չվերադարձրեց Սևանին այդ ձուկը՛՛: ՛՛Հիմա ի՞նչ երաշխիք […]

Եթե մեզ թաղում են, վեր կկենանք. հազարավոր մարդիկ նստել են ճանապարհներին

Այսօր ժամը 12-ից սկսած Կարբի, Օհանավան, Ուշի , Սաղմոսավան, Եղվարդ և Նոր Գեղի գյուղերի բնակիչները փակել են դեպի Դեմիրճյան այգիներ տանող ճանապարհը: Գյուղացիների մի մասն էլ փակել է  Երևան-Ապարան մայրուղին: Նրանք պահանջում են հանդիպում ՀՀ վարչապետի հետ: Այս պահին շուրջ 2 հազար մարդ նստած են ճանապարհին: Այս մասին Henaran.am-ին հայտնեց Կարբի գյուղի բնակիչ Արա Խուդավերդյանը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՓետրվարիԱպրիլի

Ամենաընթերցված