15 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Եթե մեզ թաղում են, վեր կկենանք. հազարավոր մարդիկ նստել են ճանապարհներին

Այսօր ժամը 12-ից սկսած Կարբի, Օհանավան, Ուշի , Սաղմոսավան, Եղվարդ և Նոր Գեղի գյուղերի բնակիչները փակել են դեպի Դեմիրճյան այգիներ տանող ճանապարհը: Գյուղացիների մի մասն էլ փակել է  Երևան-Ապարան մայրուղին: Նրանք պահանջում են հանդիպում ՀՀ վարչապետի հետ:

Այս պահին շուրջ 2 հազար մարդ նստած են ճանապարհին: Այս մասին Henaran.am-ին հայտնեց Կարբի գյուղի բնակիչ Արա Խուդավերդյանը:

“Ամեն բան անում են, որ մեր այգիները չորանա, էս երկրում ժողովրդի դեմ են բոլորը: Ամեն բան անում են, որ բոլորս վեր կենանք ու գնանք էս երկրից: Սպանում են սաղիս….”,-մեզ հետ զրույցում ասաց Արա Խուդավերդյանը:

“Ժողովուրդը կկանգնի իր էն ղեկավարի կողքն ու թիկունքը, ով կպաշտպանի իր իրավունքները, իսկ եթե մեզ էսպես թաղում են, մենք վեր կկենանք ու կպայքարենք մեր իրավունքների համար”,-նշեց Խուդավերդյանը հավելելով, որ իր ընտանիքի գոյությունը պահող միակ եկամտի աղբյուրը իր  խնձորի այգին է:

14:30-ի դրությամբ.  ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը երկխոսում է Արագածոտնի մարզի 7 գյուղերի, Երևան-Ապարան մայրուղին փակած  բնակիչների հետ:Մեզ հետ զրույցում գյուղացիները տեղեկացրին, որ փոխվարչապետը առաջարկել է, որևէ փակ տարածքում հիմնախնդրով շահագրգիռ բնակիչներից կազմված պատվիրակության հետ քննարկել ստեղծված իրավիճակը:

Սակայն գյուղացիները անդրդվելի են, նրանք պահանջում են խոսել իրենց հետ տեղում:

Այս պահին Երևան-Ապարան միջգերատեսչական ճանապարհը փակ է:

15:20. փոխվարչապետը խոստացավ,որ շինարարությունը կդադարեցվի: Գյուղացիները հետագա ընթացքի մասին կտեղեկացվեն 2 օր հետո: 

Գյուղացիները բացեցին ճանապարհը:

 

Հիշեցնենք, որ գյուղացիները պահանջում են դադարեցնել Կարբի և Օհանավան գյուղերի մոտակայքում նոր ՀԷԿ-ի կառուցումը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ