04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Սևանա լիճը ադամանդ չէ թագի վրա, որ նայենք, հիանանք

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանն այսօր ԱԺ-ում Սևանա լճի հետ կապված քննարկման ժամանակ բարձրաձայնեց իր մտագոհության մասին. ՛՛Սևանա լիճը ադամանդ չէ թագի վրա, որ նայենք հիանանք, ուստի երբ պետք է, ժողովուրդը պետք է օգտվի նրանից: Ծանր վիճակում Սևանա լիճը կերակրեց ժողովրդին ձկով, բայց հետագա տարիներին ժողովուրդը հետ չվերադարձրեց Սևանին այդ ձուկը՛՛:

՛՛Հիմա ի՞նչ երաշխիք կա, որ նույնը չի կրկնվի ջրի հետ կապված՛՛,-հարցրեց նա:

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը արձագանքելով կարծիք հայտնեց, որ չկա այնպիսի հայ մարդ, որը էմոցիոնալ ձևով չընկալի Սևանը, բայց վերջին տարիներին Սևանի ջրի դինամիկան գրանցել է նախատեսվածից ավելի աճ, ուստի նախատեսված ջուր բաց թողելը շատ քիչ մաս է կազմում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ