07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Մարտի 19, 2014

Յուրա Մովսիսյանը` Ռուսաստանի առաջնության լավագույն ֆուտբոլիստ.Sport-express

Sport-express-ը կազմել է Ռուսաստանի առաջնության լավագույն ֆուտբոլիստների ցուցակը: Հաշվի է առնվել ֆուտբոլիստների միջին գնահատականը։ Մոսկվայի ”Սպարտակի” խաղացող Յուրա Մովսիսյանը գլխավորում է առաջնության լավագույն ֆուտբոլիստների ցուցակը: Հարձակվողի միջին գնահատականը կազմում է 6.1: Նրան հաջորդում են Մոսկվայի ”Լոկոմոտիվի” հարձակվող Դամե Ն’Դոյեն եւ ”Սպարտակի” կիսապաշտպան Դենիս Գլուշակովը։ Մովսիսյանը առաջինն է նաեւ հարձակվողի եւ լավագույն օտարերկրացի ֆուտբոլիստների ցուցակում։ Հայաստանի հավաքականի ”Սպարտակի” […]

Կառավարությունը չի՞ գնալու զիջումների

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից կառավարության նիստից հետո լրագորղները փորձեցին ճշտել, թե արդյո՞ք կառավարությունը կուտակային կենսաթոշակների հետ կապված հետ քայլ կանի: Հիշեցնենք, որ վարչապետը երկխոսության է հրավիրել “Դեմ եմ” շարժման ներկայացացուցիչներին:   “Կառավարությունը ետ քայլ չի անում առաջ քայլ է անում: Ես այս պահին որեւէ լրացուցիչ առաջարկություններ ու դիտարկումներ չեմ կարող ներկայացնել, ընդհանրապես […]

Ղրիմի հարցում Մոսկվա-Անկարա հետաքրքիր խաղ նկատվեց. թուրքագետ

Թուրքագետ Արտակ Շաքարյանն այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ, անդրադառնալով Ղրիմում տիրող իրավիճակին, ասել է, որ աշխարհը գնում է դեպի սառը պատերազմ: “Իսկ այդ սառը պատերազմում Թուրքիայի դերը գնալով բարձրանալու է Միացյալ Նահանգների համար։ Դա, Հայաստանի համար, իհարկե, այդքան էլ լավ չէ: Միեւնույն ժամանակ դա լավ չէ նաև Թուրքիայի ժողովրդավարության համար”,-նշել է բանախոսը: Ա. […]

Մեր կյանքը նման եղավ “պերաժկու” պատմությանը

Ֆեյսբուքի օգտատեր Ռուզաննա Սարգսյան Աճեմյանը այսպիսի գրառում է արել. “Հետաքրքիր վիճակ եմ ապրում: Անընդհատ մտածում եմ, թե ինչու՞… ինչը՞ մեզ խանգարեց լինել կարգին երկիր, չընկնել հազար ու մի կախվածության մեջ: Չէ՞ որ մենք ներքին պոտենցիալ ունեինք: Ամեն ինչ էլ ունեինք՝ և ոգի, և ինտելեկտ /դեռ ունեինք/, և մշակույթ, ամեն ասպարեզի մասնագետ, բացի “դիպլոմատներից”: Մենք ունեինք […]

Ի՞ նչու եք բղավում` դատավորը պաշտպանին. Բանդայի պարագլխին վտանգ է սպառնում/վիդեո/

Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ շարունակվեց “Բանդա”-ի դատավարությունը: Դատավարությանը չէր ներկայացել ամբաստանյալ Քյարամ Ամոյանը, քանի որ վերջինիս նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ամբաստանյալ Արտուշա Հակոբյանի պաշտպան Հովիկ Արսենյանը դատարանում հայտարարեց, որ  բազմաթիվ միջնորդություններ ունի, սակայն ներկայացնում է մեկը: “Քանի որ իմ պաշտպանյալի առողջական վիճակը կտրուկ վատացել է, […]

Ջուր չի լինի

“Երևան Ջուր”  ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված մարտի 20-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հետևյալ բազմաբնակարան շենքերի ջրամատակարարումը՝ Զորավար Անդրանիկի Բ-2 թաղամասի 83, 85, 89, 91-95, 119, 120, 121, 129-140; Ճառագայթային փողոցի Ա, Բ, Վ, Գ; Անդրանիկի փողոցի 58, 60, 62, 64, 66, 68, 72-82, 84-90, 92-98, 100-105, 107-123, […]

Հրանտ Բագրատյանին գրագողության մեջ են մեղադրում

Ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դոցենտ Մանե Հակոբյանն այսօր “Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ մեղադրեց ԱԺ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանին գրագողության մեջ: Նա ասաց, որ 2005-ին հաստատված հեղինակային իրավունքով տպագրել է գիտության, հանրակրթության եւ բարձրագույն կրթության վերաբերյալ իր ծրագիրը, որից էլ, նրա խոսքով, գրագողություն է արել Հ. Բագրատյանը: «Իմ ծրագրից գրագողություն են իրականացրել […]

”Բորուսիա”-”Զենիթ”. հավանական մեկնարկային կազմերը/ֆոտո/

Դորտմունդի ”Բորուսիայի” պաշտոնական կայքը ներկայացրել է թիմի հավանական մեկնարկային կազմը Սանկտ Պետերբուրգի ”Զենիթի” դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում։ Կայքի համաձայն, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս կգա ”Բորուսիայի” մեկնարկային կազմում։ ”Բորուսիա”-”Զենիթ” խաղը կկայանա այսօր` Երեւանի ժամանակով 23:45-ին: Առաջին խաղում ”Բորուսիան” հաղթել էր 4-2 հաշվով։

Ո՞ր դեպքում “Դ!եմ եմ”-ի անդամները վարչապետի հետ երկխոսության կգնան

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը այսօր կառավարության նիստի սկզբում հանդես է եկել հայտարարությամբ, որով նա “Դ!եմ եմ ” նախաձեռնության անդամներին հրավիրել է երկխոսության: “Մենք պատրաստ ենք երկխոսության, ընդունում ենք, որ մեր օրենքները, մանավանդ ամենաբարդ ռեֆորմին վերաբերող օրենքները, չեն կարող լինել առանց թերությունների, բնականար այդ օրենքներում կան թերություններ, որոնք մատնանշում են նաև մեր ընդդիմախոսները” նշել է Տիգրան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՓետրվարիԱպրիլի

Ամենաընթերցված