06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Կառավարությունը չի՞ գնալու զիջումների

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից կառավարության նիստից հետո լրագորղները փորձեցին ճշտել, թե արդյո՞ք կառավարությունը կուտակային կենսաթոշակների հետ կապված հետ քայլ կանի:

Հիշեցնենք, որ վարչապետը երկխոսության է հրավիրել “Դեմ եմ” շարժման ներկայացացուցիչներին:  

“Կառավարությունը ետ քայլ չի անում առաջ քայլ է անում: Ես այս պահին որեւէ լրացուցիչ առաջարկություններ ու դիտարկումներ չեմ կարող ներկայացնել, ընդհանրապես մենք միշտ պատրաստ ենք եղել ու վարչապետի ասածը, կարծում եմ, շատ հստակ էր, որ պետք է աշխատանքներն իրականացվեն, քանի որ այս դեպքում միանշանակ է, որ թե՛ կառավարության, թե՛ իշխանությունների քաղաքականությունը միտված է երկրի ապագային ու զարգացմանը։

Եվ նաեւ երիտասարդները, որոնք եւս նույն մտահոգություններն ու խնդիրներն ունեն։ Այս դեպքում տարընթերցումներ չեն կարող լինել”,-ասաց նախարարը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ