07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Մարտի 19, 2014

Պատգամավորները ծեծել են Հանրային հեռուստառադիոընկերության տնօրենին /վիդեո/

Ուկրաինայի ընդդիմադիր Свобода կուսակցության պատգամավորները ծեծել են Ուկրաինայի Հանրային հեռուստառադիոընկերության տնօրենին և ստիպել են նրան  աշխատանքից ազատվելու դիմում գրել: Ապա մոտ 20 պատգամավորները եւ ակտիվիստները անհայտ ուղղությամբ տարել են Ալեքսանդր Պանտելեյմոնովին, տեղեկացնում է Российская Газета-ն: Պատգամավորին եւ ակտիվիստներին բարկացրել է այն, որ Հանրայինը հեռարձակել է Ղրիմը Ռուսաստանի կազմի մեջ մտնելու պայմանագրի ստորագրումը: Երկրի վարչապետ Արսենի […]

Հանրապետության ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 19-ին` ժամը 09:30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

Վարչապետը հրավիրեց

ՀՀ կառավարության նիստը սկսելուց առաջ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը անդրադարձավ կուտակային կենսաթոշակային համակարգին: Նա մեկ անգամ եւս հայտարարեց, որ հարցը մտահոգում է հատկապես երիտասրադներին, որոնք բազմաթիվ նամակներ են ուղղել կառավարությանը: Վարչապետի խոսքով, երիտասարդներն էլ են մտահոգ երկրի ապագայով: “”Դեմ եմ” շարժման ներկայացուցիչնեին հրավիրում եմ երկխոսության: Իհարկե, ոգեւեորիչ է նրանց պայքարը, եւ նաեւ այն, որ նրանք […]

ԱԱԾ-ը զգուշացնում է

Հանցավոր նպատակներ հետապնդող անհայտ անձանց կողմից, վերջերս հաճախակի է դարձել էլեկտրոնային փոստի հայկական օգտատերերին ՀՀ պետական մարմինների, այդ թվում ԱԱԾ անունից կեղծ էլեկտրոնային  նամակների տարածումը: Այդ  նամակներում առաջարկվում է ներբեռնել և համակարգչում տեղադրել իբր անվտանգության մակարդակը բարձրացնող  ծրագրեր, որոնք փաստացի պարունակում են վիրուսներ: Համակարգչում համապատասխան հակավիրուսային ծրագրեր չունենալու դեպքում, նմանատիպ վնասաբեր ծրագրերը իրական վտանգ են […]

Արոնյան.”Փորձում եմ ցուցադրել լավագույն խաղս”/վիդեո/

Խանտի-Մանսիսկում այսօր կկայանա շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի 6-րդ տուրը: Լեւոն Արոնյանը սպիտակներով կխաղա Անդրեյկինի հետ: Կրամնիկի հետ ոչ ոքիից հետո Արոնյանը նշել է.”Ես պլանավորում եմ` ում հետ ինչպես խաղալ, ցուցադրել լավագույն խաղս”: Այսօր մյուս պարտիաներում կհանդիպեն Անանդ-Կարյակին, Մամեդյարով-Սվիդլեր եւ Տոպալով-Կրամնիկ զույգերը: 5-րդ տուրից հետո մրցաշարի առաջատարը Անանդն է, ով ունի 3.5 միավոր: Երեք […]

Մոսկվայում Հայաստանի քաղաքացու են սպանել տաքսու մեջ

Հայաստանի Հանրապետության մի քաղաքացու սպանված են գտել տաքսու մեջ Նոր Մոսկվայի տարածքում, գրում է Интерфакс-ը: Ականատեսները ոստիկանություն են դիմել` ասելով, որ Hyundai մեքենայի սրահում տղամարդու դի կա: Պարզվել է, որ տղամարդը 35 տարեկան է եղել, նա Հայաստանի Հանրապետության քաղաքացի է: Փորձագետները պարզել են, որ տղամարդը սպանվել է դեռևս երկուշաբթի, մահացել է դանակի բազմաթիվ հարվածներից: Սպանվածի […]

ՀԷՑ-ի վաճառքի հեռանկարը խառնաշփոթ է ստեղծել ընկերությունում. Հրապարակ

“Հրապարակը” թերթը գրում է. “ՀԷՑ-ի վաճառքի հեռանկարը խառնաշփոթ է ստեղծել “Հայաստանի էլեկտրական ցանցեր” ՓԲԸ-ում, այստեղ ոչ միայն հավելագրումներ են անում, այլեւ մասնաճյուղերի տնօրենները տեղամասային պետերին պարտադրում են ամեն գնով իրենց գրպանից լրացնել պակասորդները. կապ չունի՝ մեղավոր են, թե ոչ: Խնդիրն այն է, որ կառույցը պարզերես լինի ղեկավարության առաջ, եւ պետերն աշխատանքը չկորցնեն: Հատկապես անմխիթար վիճակում […]

Արշոն նպաստել է ընկերուհիների պոռնկությամբ զբաղվելուն. Ժամանակ

“Ժամանակ թերթը” գրում է. Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է Արշալույս Փարսադանյանի գործի դատական քննությունը: Մինչև դատական վիճաբանություններին անցնելը մեղադրողը՝ Կոտայքի մարզի դատախազի տեղակալ Ա. Սարգսյանը, միջնորդել էր ինքնասպանության հասցնելու մեղադրանքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով , ամբաստանյալ Փարսադանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել: Նախաքննական մարմինը Արշալույսին մեղադրել է միայն պոռնկությանը նպաստելու համար՝ […]

ԲՀԿ-ը քաշեց Լևոն Զուրաբյանի ծննդի “ջառմեն”. Իրավունք

“Իրավունք” թերթը գրում է. “Մինչ Ղրիմն անկախանում էր իր հանրաքվեով, նույն օրը մայրաքաղաքից ու աչքից հեռու իր տարեդարձն էր նշում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը։ Նշելու համար նա ընտրել էր բավականին յուրահատուկ վայր՝ Կոտայքի մարզի Արամուս գյուղի հյուրանոցային համալիրը, որը ժողովուրդը կոչում է “Կալբասնոց”։ “Մեծն ազգընտիր” Լեւոն Ակոպիչը իր հավերժ հավատարիմ «կադրի» տարեդարձին ներկայացել էր, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՓետրվարիԱպրիլի

Ամենաընթերցված