15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՀԷՑ-ի վաճառքի հեռանկարը խառնաշփոթ է ստեղծել ընկերությունում. Հրապարակ

“Հրապարակը” թերթը գրում է.

“ՀԷՑ-ի վաճառքի հեռանկարը խառնաշփոթ է ստեղծել “Հայաստանի էլեկտրական ցանցեր” ՓԲԸ-ում, այստեղ ոչ միայն հավելագրումներ են անում, այլեւ մասնաճյուղերի տնօրենները տեղամասային պետերին պարտադրում են ամեն գնով իրենց գրպանից լրացնել պակասորդները. կապ չունի՝ մեղավոր են, թե ոչ:

Խնդիրն այն է, որ կառույցը պարզերես լինի ղեկավարության առաջ, եւ պետերն աշխատանքը չկորցնեն: Հատկապես անմխիթար վիճակում է Կոտայքի մարզը, որտեղ տեղամասային պետերի վրա միլիոնավոր դրամի վճարումներ են դրել:

Փորձեցինք “Գեղամա” մասնաճյուղի տնօրեն Սարգիս Գամբուրյանից պարզել, թե ինչ է կատարվում իրենց մասնաճյուղում, սակայն նա հորդորեց իր հետ “փաստերով” խոսել՝ անուններ նշել, երեւի, որ պարզի, թե ով է իրեն “մատնել”:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ