07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Մարտի 12, 2014

”Սպարտակը” անսպասելիորեն դուրս մնաց գավաթի խաղարկությունից

Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում Մոսկվայի ”Սպարտակը” հանդիպեց ”Տոսնոյին”: Մոսկովյան ակումբի մեկնարկային կազմում էին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանը եւ Արաս Օզբիլիսը: Մովսիսյանը փոխարինվեց 71-րդ րոպեին, իսկ Օզբիլիսը մասնակցեց ամբողջ հանդիպմանը: Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 0-0 հաշվով: Լրացուցիչ ժամանակի 113-րդ րոպեին ”Տոսնոյի” ֆուտբոլիստները դարձան գոլի հեղինակ եւ հաղթանակ տոնեցին ընդհանուր դիմակայությունում: ”Սպարտակը” անսպասելիորեն դուրս մնաց […]

Ֆիննախի դիմաց տեղի ունեցածը քաղաքական ուժերի աշխատանքի արդյունքն էր

Ֆինանսների նախարարության առաջ տեղի ունեցածը ո´չ թե ՛՛Դե´մ եմ՛՛-ի ակտիվիստների նախաձեռնությունն էր, այլ տարբեր քաղաքական ուժերի աշխատանքի արդյունքը: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը: Նշենք, որ մի քանի օր առաջ ՛՛Դեմ եմ՛՛ շարժումը բողոքի ակցիա էր կազմակերպել նախարարության դիմաց, որի ընթացքում բախումներ էին եղել ոստիկանների հետ, և […]

Երիտասարդը քթով տեքստ հավաքելու ռեկորդ է սահմանել /ֆոտո, վիդեո/

Հնդիկ 23-ամյա Մուհամեդ Խուրշիդ Խուսեյնը քթով արագ տեքստեր հավաքելու համար գրանցվել է գինեսի ռեկորդների գրքում: Տղան 47 վայրկյանում 103 նշանից բաղկացած տեքստ է հավաքել քթով: Տղան պատմել է, որ օրական 6 ժամ պարապում է, որպեսզի կարողանա արագ տեքստեր հավաքել քթով:

Թագուհու լավատեղյակ աղբյուրներն իշխանավորներն են /վիդեո/

“Ժողովուրդ” օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը վստահում է իր լավատեղյակ աղբյուրներին եւ չի կասկածում նրանց տրամադրած տեղեկությունների հավաստիությանը: Նրա խոսքով, “հավաստի աղբյուրներ” ձեւակերպումը Հին Հռոմից է գալիս. երբ սենատից ինֆորմացիայի արտահոսք պիտի լիներ, գրում էին՝ ըստ մեր լավատեղյակ աղբյուրների: “Հիմա գրեթե նույն վիճակն է: Իշխանության մեջ կան մարդիկ, որ տիրապետում են ինֆորմացիայի եւ շատ հաճախ այդ […]

Անդրեն` Արամ MP3-ին /վիդեո/

Եվրատեսիլում Հայաստանն առաջն անգամ ներկայացրած երգիչ Անդրեն իր “Իմ հոգին” ձայնասկավառակի շնորհանդեսին առաջարկեց ծափահարել Արամ MP3-ին եւ բարի երթ մաղթել նրան: Հիշեցնենք, այս տարի Հայաստանը “Եվրատեսիլում” ներկայացնելու է Արամ MP3-ն:  Անդրեի բարեմաղթանքը Արամ MP3-ին՝ տեսանյութում:

Անդրեն հուզմունքից մոռացավ երգի բառերը /վիդեո, ֆոտո/

Մարտի 12-ին “Երեւան Մոլ”-ում կայացավ Անդրեի “Իմ հոգին” ձայնասկավառակի շնորհանդեսը; Երգիչը նշեց, որ սա չնայած իր 6-րդ ձայնասկավառակն է, բայց այնպես է հուզվել, կարծես առաջին անգամ է նման բազմություն տեսնում: “Չգիտեմ հուզված եմ, մինչեւ այստեղ գալը՝ մի երեք ժամ տեղս չէի գտնում: Բայց ուրախ եմ, որ այստեղ եմ ձեզ հետ եւ մի հուշ կմնա թե […]

Ինչպիսի ազդեցություն կունենա ոստիկանի ներկայությունը դպրոցում

ԱԺ անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամին Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանից հետաքրքրվեց, թե ինչու պետք է շատ ավագ դպրոցներում ոստիկաններ լինեն։ ՛՛Նույնիսկ նման ձևակերպում կա, դպրոցական ոստիկան, նախկին պատգամավորներ կան, որ չեն գիտակցում, թե ինչպիսի ազդեցություն դա կարող է ունենալ, և առանց որևէ վերապահումների ոստիկանության նկատմամբ, չե՞ք գտնում, որ դա անթույլատրելի է՛՛,-հարցրեց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՓետրվարիԱպրիլի