07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Մարտի 12, 2014

Հայաստանը շահագրգռված է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմամբ. ՄԽ ամերիկացի համանախագահ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, անդրադառնալով Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախօրեին կայացած հանդիպմանը, Թվիթերի իր էջում գրել է, որ դրական ակնկալիքներ ունի ԼՂ հիմնախնդրի նկատմամբ Հայաստանի դիրքորոշումից: Նա գրել է, որ Էդվարդ Նալբանդյանի հետ բանակցությունները փաստում են, որ Հայաստանը ձգտում է խաղաղ կարգավորման Լեռնային Ղարաբաղի հարցում: “Մենք կշարունակենք ուղիներ […]

Ծառայել օրենքին եւ ժողովրդին /վիդեո/

Այցելություն Արմավիրի մարզ և հանդիպումներՄարտի 11-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը այցելեց Արմավիրի մարզ և հանդիպումներ ունեցավ ոստիկանության մարզային վարչությունում ու մարզպետարանում:  Ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում անցկացրած խորհրդակցության ընթացքում Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց ոստիկանի և ոստիկանության գերխնդիրը՝ օրենքին և ժողովրդին ծառայելու առաքելությունը, առանց որի գիտակցման անհնար է արդիական կառույցի ձևավորումը:  Ոստիկանության պետը ստորաբաժանումների ղեկավարներից պահանջեց անվերապահ աշխատանքային ու կատարողական կարգապահություն, հետևողական […]

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 12-ին` ժամը 09:30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: Տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանլրատվական ծառայությունից:

”Բավարիայի” նախագահը կարող է դատապարտվել 10 տարվա ազատազրկման

Գերմանական ”Բավարիա” ֆուտբոլային ակումբի նախագահ Ուլի Հյոնեսը լարող է դատապարտվել մինչեւ 10 տարվա ազատազրկման: Հյոնեսը դատական քննության ընթացքում խոստովանել է իր մեղքը հարկերից խուսափելու մեջ: ”Այո, ես խուսափել եմ հարկեր վճարելուց: Գիտակցում եմ, որ իմ խոստովանությունը այժմ ոչինչ չի փոխի”,-ասել է Հյոնեսը: Նրա փաստաբանը հայտնել է, որ Հյոնեսը թաքցրել է ոչ թե 3.5 մլն եվրոյի […]

Արմեն Ամիրյանի քույրը ՛՛քցել՛՛ է ու անհետացել. Հրապարակ

՛՛Նե՛՛ ամսագրի գլխավոր խմբագիր Անահիտ Ամիրյանը, որը Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Ամիրյանի հարազատ քույրն է, անհետացել է: Մոտ երկու տարի է, ինչ ամսագիրը լույս չի տեսել: Խմբագիրը հեռախոսազանգերին չի պատասխանում: Նրա խմբագրությունը, որն Արշակունյաց 2 հասցեում է, Մամուլի շենքի երրորդ հարկում, փակ է, դռները վաղուց ոչ ոք չի բացել: Մամուլի շենքի պահակներն այցելուներին բացատրում […]

Հայաստանի արտգործնախարարը Մոսկվայում հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Մարտի 11-ին Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Ջեյմս Ուորլիքի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Հանդիպմանը շարունակվեցին քննարկումները ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու շուրջ: Համանախագահներրը Էդվարդ Նալբանդյանին ներկայացրեցին նախորդ օրը Փարիզում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամադյարովի հետ ունեցած հանդիպման […]

Մանրամասներ ՛՛Որոտանի՛՛ ՀԷԿ-ի վաճառքից ու ճակատագրից. Ժողովուրդ

Ներկայացնում ենք ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հետ ՛՛Ժողովուրդի՛՛ հարցազրույցից մի հատված:  Պարոն Մովսիսյան, ինչպես կմեկնաբանեք, որ Որոտանի հէկ-ը մասնավորեցվել է օրենքի խախտումներով:  -Օրենքի խախտում չի կատարվել: Բացատրել է արդարադատության նախարարը: -Իսկ Որոտանի հէկ-ի գույքի շրջանակներում պետական նշանակության ջրամբարների մասնավորեցման մասին ի՞նչ կասեք:  -Էդ ջրամբարները կառուցվել են Որոտանի համար, և այդ կարգի […]

Բանանի գինը բարձրանում է. Հայկական ժամանակ

Բանանի գինը Հայաստանում անցած տարվա վերջից սկսեց բարձրանալ։ Իսկ անցած հանգստյան օրերին կտրուկ թռիչք արձանագրեց եւ հիմա մեր խանութներում մեկ կգ բանանի գինն արդեն հազար դրամ է։ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ Արամ Սահակյանը ՛՛Հայկական ժամանակի՛՛ հետ զրույցում հայտնել է, որ բանանի գնի բարձրացումը դեռ շաբաթներ առաջ գրավել է հանձնաժողովի ուշադրությունը, եւ իրենք […]

Այս դեպքում ինչպե՞ս ՀՅԴ-ը կարող է պահանջել իշխանությունների հրաժարականը. Ժամանակ

Մի քանի օր առաջ կառավարությունը որոշեց 3 տարով հետաձգել ներդրումային ծրագրի շրջանակներում ՛՛Արմենիա Վայն՛՛ ընկերության կողմից 300 միլիոն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման համար մաքսային մարմինների կողմից հաշվարկված ԱԱՀ վճարման ժամկետը։ Հայտնի է, որ ՛՛Արմենիա Վայն՛՛-ը պատկանում է ՀՅԴ-ական, ԿԳ նախկին նախարար Լեւոն Մկրտչյանին եւ նրա եղբորը։ Այս ֆոնին մի տեսակ անհասկանալի է մնում, թե բիզնես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՓետրվարիԱպրիլի

Ամենաընթերցված